Ցիտադելլայի հետ հանդիպմանը գոլի հեղինակ դարձավ Ջոնատանը: Անդրադառնալով խաղին վերջինս նշեց:
«Ես երջանիկ եմ ինչպես իմ, այնպես էլ ամբողջ թիմի համար: Ինձ համար կարևոր է զգալ երկրպագուների աջակցությունը: Կուզենայի ավելին անել, եթե նույնիսկ գոլի հեղինակ չհաջողվի դառնալ: Այսօր մենք լավ խաղացիք, հատկապես եզրերում: Մացցարին ցանկանում է, որ ես ավելի ագրեսիվ լինեմ, և մենք շաբաթվա ընթացքում ավելի ենք կատարելագործում մեր խաղը: Դի Ջաներոն շատ լավ խաղաց` թույլ չտալով ինձ նորից գոլի հեղինակ դառնալ, սակայն ավելի կարևորն այն էր, որ մենք հաղթեցինք: Երկրպագուները մեզ հետ են, դա դրական կանդրադառնա մրցաշրջանի ընթացքում», - նշել է խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: