"Ինտերի" արգենտինացի պաշտպան Էստեբան Կամբիասոն հայտարարել է, որ ցանկանում է մնալ իր թիմում, տեղեկացնում է Football-Italia.net կայքը:
Սպասվում էր, որ 2011-12 մրցաշրջանից հետո որոշ խնդիրների պատճառով փոփոխություններ տեղի կունենա "Ինտերում":
''Հաջորդ մրցաշրջանում կլինեմ "Ինտերի" հետ",- ասել է Կամբիասոն:
Այն հարցին, թե արդյոք նա կցանկանար Բալոտելլիի հետ կրկին խաղալ "Ինտերում", Կամբիասոն պատասխանել է. "Դա այնպիսի հարց է, որին պետք է պատասխանի գլխավոր մարզիչը: Եթե ես խոսեմ Բալոտելլիի մասին, ակումբը կարող է ինձ պատժել դրա համար",- եզրափակել է արգենտինացին:
|
Դիտումներ: 844 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 1.7/12 |