Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 24 » Կամբիասո. Մենք ամեն ինչ սկսում ենք զրոյից
19:22
Կամբիասո. Մենք ամեն ինչ սկսում ենք զրոյից

«Կիրակի օրը մենք կհանդիպենք ակումբի հետ, որը ցանկանում է մրցաշրջանը սկսել հաղթանակով: Ինտերը նույնպես ցանկանում է հավաքել 3 միավոր: Մեզ անհրաժեշտ է կառուցել մեր խաղը և չսպասել մրցակցին»,-հայտարարել է Էստեբան Կամբիասոն Mediaset-ի հետ զրույցում:

Ավագի թևկապի մասին.«Ես լավ գիտեմ իմ դերը թիմում, և ավագի թևկապը չի ավելացնում ինձ վրա պարտավորություն, որոնք ես մինչ այդ ունեի: Քննադատները գտնում են, որ Ինտերը այնքան էլ լավը չէ նույնիսկ Եվրոպայի լիգայի համա՞ր. Յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ մտքին գալիս է: Սակայն, մինչ հայտարարություն անելը, անհրաժեշտ է նվազագույնը դիտել բոլոր խաղերը»:

Փոփոխություններ ակումբում.«Մենք ամեն ինչ սկսում ենք զրոյից:  Այդ իսկ պատճառով կարևոր է արդյունք ցույց տալ մրցաշրջանի սկզբում: Մացարիի վերաբերյալ. դուք գիտեք, որ ես չեմ սիրում խոսել մարզիչների մասին: Միայն նշեմ, որ Ինտերի բոլոր մարզիչներն էլ աշխատել են` որքան կարողացել են, և Մացարին բացառություն չէ»:

Էտօ'օի և Լեոնարդոյի վերադարձի մասին.«Սամուելը հիանալի խաղացող է, և բոլորս էլ գիտենք, թե ինչի է նա ընդունակ: Լեոնարդոն կարող է ակումբում տարբեր աշխտանքներ տանել: Նրանց միավորում է այն, որ երկուսն էլ ժամանակին շատ բան են արել ակումբի համար»:

Էրիկ Տոհիրի մասին.«Մենք ֆուտբոլիստներ են, և մեր խնդիրն է դուրս գալ խաղադաշտ և խաղալ ֆուտբոլ: Կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն միայն բարձր մակարդակում: Արդյո՞ք կթողնի իր պաշտոնը Մորատին. ես չգիտեմ և չեմ ցանկանում գուշակել»:

Զանետիի մասին.«Պետք է առաջ նայել և անտեղի չշտապել: Մենք վստահում ենք բժշկական  անձնակազմին և հավատում ենք Պուպիին: Միլիտոն շուտով կվերադառնա, իսկ Մուդինգային արդեն մեզ հետ է»:

Աղբյուր` Mediaset
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1016 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (24.08.2013 21:06) [Материал]
sirumem Kambiassoi haraczruycner@. hstaka xosum voch mi avel baneri.; iskakan professioanli nman.

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz