Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 13 » Կամբիասսո ''Մենք կարոտել ենք Խավիերին: Սպասում ենք նրան''
18:15
Կամբիասսո ''Մենք կարոտել ենք Խավիերին: Սպասում ենք նրան''

Մրցաշրջանից առաջ մարզական ճամբար Պինցոլոյում, նրա դերը Ներաձուրրիի կազմում, ակումբի ապագան և նախագահ Մորատտիի կարևորությունը Ինտերի համար: Այս ամենի մասին մշտապես հետաքրքիր Էստեբան Կամբիասսոն խոսել է Mediaset-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է Calciomercato հաղորդման ընթացքում.

Ինչպիսի՞ տպավորություններ են մարզման այս մի քանի օրերից հետո.

''Մենք ուրախ ենք և ոգևորված, ինչպես և մեր երկրպագուները, ինչը հիանալի է: Դա մեզ թույլ է տալիս անհրաժեշտ հիմքեր ստեղծել լավ աշխատանքի համար'':

Վալտեր Մացցարին իրո՞ք խիստ սերժանտ է: Ինչպիսի՞ տպավորություն է նա թողնում.

''Ես երբեք չեմ խոսում մարզչի մասին: Մենք աշխատում ենք և յուրաքանչյուր մարզիչ իր մեթոդներն ունի: Մենք միշտ փորձում ենք լինել մարզչի տրամադրության տակ, դա վերաբերվում է և ներկայիս մարզչին և բոլոր նախկին մարզիչներին: Եկեք հուսնք, որ դա կօգնի մեզ լավ մրցաշրջան անցկացնել'':

Այնուամենայնիվ, մենք կարող ենք ասել, որ նա մեծ անհատականություն է, ինչպես տեսանք առաջին մի քանի մարզումներից հետո.

''Ես երբեք չեմ խոսում մարզիչների մասին, քանի որ ցանկացած բան, որ ասում ենք ճիշտ չի ընկալվում: Երբ ինչ-որ լավ բան եմ ասում մարզչի մասին, ասում են, թե ես փորձում եմ պարզապես լավ հարաբերություններ հաստատել: Երբ ես ինչ-որ բացասական բան եմ ասում, դա դառնում է բոլոր թերթերի առաջին էջէրի նյութը: Սա որպես կանոն է, ես երբեք չեմ խոսում մարզիչների մասին'':

Վերջերս մենք տեսանք, թե ինչպես եք հավաքում խումբը: Մինչ մենք սպասում ենք Կապիտանոյի վերադարձին, դուք կկրե՞ք ավագի թևկապը.

''Ոչ, ես շատ լավ գիտեմ իմ դերը, և դա ավագի դերը չէ: Մենք, անկասկած, շատ ենք կարոտել Խավիերին: Ավելի վաղ մենք իմ խաղընկերների հետ քննարկում էին, թե որքան տարօրինակ է սկսել նախապատրաստվել մրցաշրջանին, չտեսնելով նրան մեր կողքին: Միակ բանը, որ կարող եմ ասել որ մենք շատ ենք կարոտել նրան'':

Այսօր շնորհանդեսի ժամանակ Մարկո Անդրեոլլին ասաց, որ իրեն ամենաշատը հիացրել է այն, թե ինչպիս են մեծ խաղացողները ցանկանում վերադառնալ բարձունքին.

''Նա խոսում էր խաղացողների մասին, ովքեր ամեն ինչ հաղթել են, ոչ թե ''մեծ խաղացողների'': Սա ֆուտբոլային թիմ է, և մենք բոլորս փորձում ենք շարժվել միևնույն ուղղությամբ: Սա է իրականությունը, ոչ թե անցյալով ապրել և զգալ, թե դու ինչ որ բանի իրավունք ունես: Մենք բոլորս պետք է գործի անցնենք, մեզանից յուրաքանչյուրը որքանով որ կարող է, պետք է փորձենք լինել ուժեղ խումբ և հասնել մեր նպատակին, այն է` ունենել հիանալի մրցաշրջան'':

Յուվենթուսն արդյո՞ք այդքան ուժեղ է, քան բոլոր մյուս թիմերը.

''Մենք բոլորս սկսում ենք զրոյից, այնպես որ, դեռ կտեսնենք'':

Խավիեր Զանետտին Արգենտինայից ասաց, որ անհնար է պատկերացնել Ինտերն առանց նախագահ Մորատտիի.

''Այո, ես լսել եմ դա: Այդպես է բոլորիս համար և շատ Ինտերիստների համար նույնպես: Կարծում եմ, այսօրվա իրավիճակն ապացուցում է դա, ոչ միայն, թե ինչ է մեր նախագահն այնում ներկա պահին, այլև թե ինչ է նրա ամբողջ ընտանիքն արել նաև անցյալում: Բայց մենք բոլորս միանգամայն համոզված ենք, որ ինչ քայլ էլ նախագահը որոշի անել, դա կլինի միայն Ինտերի բարօրության մասին մտածելով'':

Բոլորն ասում են, որ նա պատրաստ է հեռանալ, բայց օրերս նախագահ Մորատտին խոսեց այն մասին, որ ''թոփ խաղացողի'' գալը հնարավոր է: Այսպիսով նա կարող է հերթական մեծ ձեռքբերո՞ւմն իրականացնել.

''Խաղացողներ են գալիս: ''Թոփ խաղացող'' պարզապես նորաձև արտահայտություն է, և դա նշանակում է, եթե դու ձեռք ես բերում ֆուտբոլիստների, որոնց համար թանկ գին չես վճարում, ուրեմն նրանք ''թոփ խաղացողներ'' չեն: Բայց բազմիցս խաղացողները, ովքեր մեծ գին չեն ունեցել, հիանալի են հանդես եկել Ինտերում: Եվ այլ մրցաշրջաններում, մինչև իմ Ինտեր գալը և այն ինչ ես եմ լսել, ավելի քան 5 թոփ խաղացողներ են եկել միայն մեկ մրցաշրջանում, սակայն Ինտերը ոչինչ էլ չի կարողացել հաղթել'':

Ի՞նչ կասեք ձեր պայմանագրի երկարաձգման մասին.

''Ես արդեն ասել եմ, դա ընդամենը մի քանի վայրկյան կտևի: իհարկե, մարդիկ ցանկանում են լսել պաշտոնական հաստատումը, սակայն այս պահին տնօրենների համար ավելի կարևոր աշխատանք է տրանսֆերային շուկայում ամենահարմար տարբերակներն ընտրելը: Նրանք գիտեն, որ ինձ հետ դա ընդամենը 5 րոպե կտևի'':

Inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 930 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 JuveMilanZerotituli   (14.07.2013 03:02) [Материал]
hargeci vor asuma es marzchi masin chem uzum xosam,lav ban asem kmtacem lav haraberutyner em uzum stexcem....jisht xosqer en

1 ashxen91   (13.07.2013 21:57) [Материал]
sirum em Cuchui harcazruycnery 106 106 38 38

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz