Էստեբան Կամբիասսոն Սիենայի դեմ խաղում ավագի թևկապն էր կրում, հաշվի առնելով այն փաստը, որ Խավիեր Զանետտին պահեստայինների նստարանին էր մնացել: Խաղից հետո Inter Chanel-ին տված հարցազրույցում Կամբիասսոն նշել է, որ թիմը հավատում է Ստրամաչչիոնիին. ''Մենք միասնական ենք և մենք մեր մարզչի կողքին ենք: Նա աշխատում է անել ամենալավը թիմի համար, ինչպես և մենք բոլորս: Մրցաշրջանը երկար է և մենք հուսով ենք, որ մեր հաջողությունը կվերադառնա: Մենք շատ ենք ցավում, որ պարտվում ենք տանը, և չենք կարողանում ուրախացնել երկրպագուներիբ, բայց մենք համոզված ենք, որ այդ հաղթանակները գալու են: Մենք շատ լավ մարզչական շտաբ ունենք` հստակ գաղափարներով, և մենք պետք է աջակցենք նրանց, փորձելով անել ավելին, քան 100%'': inter.it
|
Դիտումներ: 873 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/13 |