Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 7 » Կամբիասսո ''Սա հիանալի փորձ էր երիտասարդների համար''
15:59
Կամբիասսո ''Սա հիանալի փորձ էր երիտասարդների համար''

Էստեբան Կամբիասսն, ով Նեֆտչիի հետ հանդիպման 90 րոպեների ընթացքում թիմի ավագն էր, խաղից հետո մեկնաբանեց այս ոչ ոքին և Ինտերի հնարավոր մրցակից Չելսիի մասին.

''Մենք կոնկրետ ոչ մի թիմի չենք վախենում հանդիպել, բայց ես նախընտրում եմ ճանապարհորդել տանը ավելի մոտ ինչ որ երկիր, դա կարևոր է իմ կարծիքով: Ինչ եմ հիշում Չելսիի դեմ խաղի՞ց: Դա անցյալում է, այժմ մենք այլ թիմ ենք և պետք է առաջ նայենք: Եթե նայենք խաղի հաշվից դուրս, ապա կարծում եմ, որ այսօր մեր երիտասարդները հիանալի էին` ցույց տալով, որ կարող են խաղալ այստեղ` Սան Սիրոյում: Նրանք հիանալի արդյունավետություն ցուցաբերեցին, և մենք կարող էինք հաղթել 3 կամ 4-1: Սա հիանալի փորձ է նրանց համար'':

Իր կնետրոնական պաշտպանի դիրքում հանդես գալու մասին.

''Դա մարզիչն է որոշում, իմ ուժեղ կողմերից մեկն այն է, որ ես առաջին տեղում դնում եմ թիմը, ես պատրաստ եմ խաղալ այդ դիրքում, և դա այդպես պետք է լինի: Ես երբեք ինձ ավելորդ չեմ զգում այդ դիրքում, քանի որ դեռ երեխա ժամանակվանից խաղացել եմ այդ դիրքում, ինչպես նաև Մոուրինյոյի և Լեոնարդոյի ժամանակ, երբ այդ դիրքում խաղացողի կարիք էր լինում: Սնեյդերի հա՞րցը: Այժմ ժամանակն է խոսել այսօրվա խաղի և այն երիտասարդների մասին, ովքեր իրենց դեբյուտն էին նշում Սան Սիրոյում: Ահա թե ինչի մասին պետք է խոսենք'':

Եվ վերջում նրա կարծիքը Կասսանոյի խաղի մասին, թե ինչպես է նա կարողանում փոխել խաղը.

''Անտոնիոն կարող է անել ցանկացած բան, երբ գնդակը նրա ոտքերի մոտ է, նա վախեցնում է հակառակորդի պաշտպանությանը, և նա ամեն ինչ կարող է անել, երբ գնդակով է: Մենք չպետքէ  կենտրոնանանք այս միավորների վրա, իհարկե փոքր ինչ դաժան էր, սակայն կիրակի օրը մենք պետք է վերադառնանք հաղթական ուղղուն, պետք է պահպանենք այն'':

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 942 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (08.12.2012 03:44) [Материал]
lav klner Chelsean @ngner mer het))))) tenc vor lurj motenanq xaxerin

2 Hako   (07.12.2012 22:10) [Материал]
Cambiasson petqa Napolii dem el kentronakan pashtpan xaxa, husanq tenc klini u en Silvestren chi xaxa..,,.,.,, jihsta hastat Cassanon xax@ poxuma u es mtacum em vor et klini Napolii dem xaxum mer kozr@

1 ashxen91   (07.12.2012 16:05) [Материал]
Cambiasson lav usucicha jahelneri hamar, iranic shat ban karan sovoren, ham el lav avag er ^_^

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz