Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 21 » Կամբիասսո '' Սա Ինտերի վերածնունդն է''
18:02
Կամբիասսո '' Սա Ինտերի վերածնունդն է''

Inter Channel-ի ''Prima Serata'' հաղորդման հյուրը Էստեբան Կամբիասսոն էր: Ռոբերտո Սկարպինիի և Կամբիասսոյի զրույցը սկսվեց հիշողություններից, երբ Կուչուն Մադրիդի Ռեալից տեղափոխվեց Ինտեր.



''Միայն այսպիսի ակումբում խաղալու միտքը շատ գրավիչ էր: Ինձ, որպես ֆուտբոլիստի, մոտիվացնում էր միտքը` գալ թիմ, որն, այդ ժամանակ, հաճախ չէր տիտղոսներ նվաճում, և փոխել իրավիճակը: Այսօր, հետ նայելով Ինտերում իմ առաջին օրվան, հիշում եմ, շատ բան ինձ համար նորություն էր, և ես փորձում էի ամեն ինչ սովորել, որքան հնարավոր է շուտ: Առաջ, Ռեալի կազմում, ես խաղացել էի ''Ջուզեպպե Մեացցայում'' Միլանի դեմ, սակայն հանդես գալ այսպիսի մարզադաշտում Ինտերի երկրպագուների առաջ, միանգամայն այլ է'':

Եթե աշխարհի վերջը լինի այսօր, ապա Էստեբան Կամբիասսոն կլինի Արգենտինայի պատմության ամենահաջողակ խաղացողներից մեկը...

''Դա այն ձեռքբերումը չէ, որի համար ես պատրաստ կլինեմ մահանալ: Վստահ եմ, որ Լիոնելը կանցնի բոլոր այդ ռեկորդները, և այն փաստը, որ իմ կողմից դրված նշաձողը կարող է անցնել միայն այդպիսի խաղացողը, միայն հպարտանալու առիթ է ինձ համար'':

Ապագայի և մարզչական կարիերայի մասին.

''Դեռ ոչինչ չեմ կարող ասել, ես նույնիսկ դեռ վստահ չեմ, թե դրա համար կոնկրետ ինչ որակներ են անհրաժեշտ: Բոլորը խոսում են մտքի տակտիկական դրվացքի մասին, սակայն մարզիչը ղեկավարում է 25 հոգանոց խումբը'':

Իր հայրենակից Ռիկի Ալվարեսի մասին.

''Կարծում եմ, նա ունի ամեն ինչ մեծ խաղացող դառնալու համար: Նա և Ինտերի մյուս նորեկները որոշակի դժվարությունների միջով անցան: Բայց նույնիսկ մեզ համար, ովքեր թիմում են արդեն շատ տարիներ, դժվար ժամանակահատված էր: Ռիկին մրցաշրջանը սկսեց ծնկի վիրահատությունից հետո: Խաղադաշտում նրա գործողությունների մեջ, կլինի դա դրիբլինգ, թե փոխանցում, երբեմն պակասում է ճշգրտությունը, բայց կոնկրետ ինձ դա չի անհանգստացնում: Ալվարեսի պես խաղացողները արժանի են վստահության'':

Ռեալ Մադրիդի մասին.

''Կարող եմ ասել նրանց միայն ''շնորհակալություն'': Իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ ես ընդունեցի իմ ֆուտբոլային կյանքի լավագույն որոշումը: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկար ժամանակ հիշում  վիրավորված են մնում, ես հավատում եմ ճակատագրին` տեղի ունեցավ իմ հանդիպումը Ինտերի հետ, և այժմ ես այստեղ եմ'':

Խաղից առաջ ''ծիսակատարությունների'' մասին.

''Ընդհանրապես դրանք երեքն են, բայց եկեք չմանրամասնենք'':

Ինտերը ցանկանում է ձեռք բերել ևս մեկ կենտրոնական հարձակվողի, որին անվանում են վիցե-Միլիտո.

''Այո, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե Ինտերն այլևս հույս չի դնում Միլիտոյի վրա, կամ որ նա կհայտնվի պահեստայիններին: Դիեգոյին ոչ ոք չի փոխարինի'':

Տաղավարում ցուցադրեցին Կամբիասսոյի գոլը Չեմպիոնների Լիգայի Չելսիի դեմ խաղում, որտեղ Ինտերը հաղթեց 2-1 հաշվով (24 փետրվարի 2010).

''Որքանով է ինձ հաար կարևոր գոլ խփե՞լը: Դա յուրաքանչյուր խաղի ամենալավ պահն է, դա ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է: Բայց ամենակարևորը, դա արդյունքն է, և ես միշտ տոնում եմ, երբ իմ խաղընկերների ջանքերով գնդակը հայտնվում է մրցակցի դարպասում: Ի դեպ, լոնդոնյան թիմի դարպասին խփած այս գնդակը ես համարում եմ իմ կարերայի լավագույն գոլը [ժպտում է]'':

2012-ի Ինտերի վերջին մրցակցի մասին.

''Արդյո՞ք Ջենովան կգա ''Մեացցա'' ոչ ոքիի հետևից: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում այլ թիմերի պլանները: Եթե դուք չեք կարողանում հաղթել, դա ձեր խնդիրն է: Եվ մենք նույն կերպ ոչ ոքի չենք մեղադրում, երբ հայտնվում ենք պարտվողի դերում: Անցած տարի մենք ասացինք, որ չենք կարող թույլ տալ ևս մեկ չստացված մրցաշրջան, և թիմն անում է ամն ինչ դրա համար: Կարծում եմ, որ այժմ Ինտերն ապրում է իր վերածնունդը'':

Եվ վերջում, շնորհավորանք մոտեցող տոների կապակցությամբ.

''Շնորհավորում եմ բոլոր Ինտերիստների Ամանորը և Սուրբ Ծնունդ! Հաճելի նվերներ բոլորին, և ես հուսով եմ, որ մենք նույնպես կկարողանանք ձեզ ինչ-որ բան նվիրել'':

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 827 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Hako   (21.12.2012 19:57) [Материал]
hisheci Cambiassoyi gol@ Chelseayi darp0asin xpac,,, inch jamanakner eiin... jishta et amenakarevor goleric mekn er ira

2 ashxen91   (21.12.2012 18:14) [Материал]
<ես ընդունեցի իմ ֆուտբոլային կյանքի լավագույն որոշումը> apres!! 106

1 ashxen91   (21.12.2012 18:11) [Материал]
Cambiasson hastat shat lav marzich kdarna, bayc de hyly tox xaxa ^_^

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz