Ներաձձուրիները առանց դադարի հաղթանակ են տոնել ութ հանդիպումներում, դժվար թե դա պատահականության արդյունք լինի, իսկ Կուչուն հանդիսանում է հաղթանակների գլխավոր հերոսներից մեկը, ով կարծես վերածնվեց Ստրամաչչիոնիի գլխավորությամբ:
Ոչ այնքան վաղ, անցած մրցաշրջանում շատերը գոռում էին."Նա այլևս պետք չէ Ինտերին","Նա արդեն իր լավագույն տարիներն ապրել է" Մենք շատ բաներ ենք լսել և կարդացել Մադրիդր Ռեալի նախկին կիսապաշտպանի մասին, լուրեր էին պտտվում նրա՝ հրաժեշտի մրցաշրջան անցկացնելու մասին, բայց նա առանց ջանք խնայելու պարապում էր, որպեսզի վերականգնի Ինտերը, և նրա հետ հաջողության հասնի ևս մեկ անգամ: 32 տարեկան հասակում Կամբիասսոն վերադարձրեց իր կարևորությունը Ինտերի համար:
Էստեբանը "Ստրամաչչիոնիի մարդն է դաշտում", միայն Կուչուն է խաղացել բոլոր հանդիպումներում սկսված օգոստոսից մինչ այսօր, ավելին քան ավագ Զանետտին. 9 հանդիպում Եվրոպայի Լիգայում, 762 րոպե Ա Սերիայում և 664 րոպե ԵԼ-ում, ընդհանուր առմամբ 1426 րոպե, առանձնանալով խփած երկու գոլերով, որոնցից մեկը Բոլոնիայի դարպասին: Ջանքեր չխնայելով, Կամբիասսոն վերադարձավ Ինտերի առաջնորդի կարգավիճակին:
Inter-fan.ru
|
Դիտումներ: 996 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 1.0/13 |