Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 5 » Կամպանյերո. Յուվենտուսը պետք է զգուշանա Ինտերից
22:59
Կամպանյերո. Յուվենտուսը պետք է զգուշանա Ինտերից

Այսօր Gazzetta Dello Sport-ը զրուցել է Ինտերի պաշտպան Ուգո Կամպանյերոյի հետ:





Ի՞նչ առաջընթաց է նկատվում Մացցարիի գալով.

«Խաղի կազմակերպման առումով այժմ յուրաքանչյուրը գիտի, ինչ անել: Ինձ համար սա 7-րդ տարին է նրա հետ, և ես տեղյակ եմ իր բոլոր ցուցումներին, սակայն մյուս տղաները ևս հարմարվել են: Եթե յուրաքանչյուրը կատարի Մացցարի ցուցումները, մենք դժվարություններ կստեղծենք ցանկացած ակումբի համար, այդ թվում Յուվենտուսի: Նրանք շատ ուժեղ են, սակայն պետք է հարգանքով և զգուշությամբ մոտենան մեզ, քանի որ եթե մենք կատարենք մարզչի բոլոր տակտիկական լուծումները, կարող են հաջող խաղալ նրանց դեմ: Դա լինելու է մարտ. տեսնենք` ինչ կստացվի»:

Որքա՞ն բարձր կարող է բարձրանալ Ինտերը.

«Այն, որ մենք հանդես չենք գալիս եվրոգավաթներում, թույլ է տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել լիգային, քան մյուս հավակնորդները, սակայն կան ակումբներ, որոնք ունեն մի փոքր ավելի ուժեղ կազմ, քան մենք: Եվրոգավաթներում խաղալը կարող է որոշ չափով ազդել իրավիճակի վրա»:

Ձեզ ստորագրեցին ազատ խաղացողի կարգավիճակում, այժմ դուք Ինտերի համար ոսկու արժեք ունեք.

«Ես աշխատում եմ անել այն, ինչ խնդրում է մարզիչը, սակայն առանց թիմային խաղի ֆուտբոլիստի անհատական կարողությունները մեծ նշանակություն չունեն»:

Ի՞նչ եք սովորեցրել Ռանոկիային և Ժուանին.

«Նրանք առանց ինձ էլ գիտեն` ինչ անել խաղադաշտում, քանի որ Մացցարին նրանց հետ տակտիկական աշխատանքներ է տանում ամեն օր: Մենք մինչ այժմ բաց չենք թողել և թույլ ենք տվել միայն մի քանի հարված դարպասին, դա ինչ-որ բան նշանակում է»:

Դուք սպասո՞ւմ էիք, որ Ինտերը 3 խաղերում այսպիսի արդյունք կգրանցի.

«Մենք լավ աշխատանք էինք տարել, սակայն դեռ վաղ է եզրակացություններ անելու համար: Մի քանի կարևոր ֆուտբոլիստներ, օրինակ Միլիտոն, դեռ հասանելի չեն: Մի քանի փուլ հետո պարզ կդառնա, թե որքան բարձր կարող է լինել Ինտերը»:

Աղբյուր` Gazzetta Dello Sport 
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1038 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (06.09.2013 00:55) [Материал]
Quote
Մեջբերում (Seyran): Juani tex@ charji Samuel@ xaxa?


che Samuel Ranoki tex luchshe xaxa... Juan shat fizicheski u hamarya chi zijum vochmi payqar.

1 tiko11   (05.09.2013 23:50) [Материал]
iroq shat lava xaxum es inqs chei spasum iranic.. amen tex hascnuma inq@.. Juan Ranok Campanyaro ujex gica darel. hima et piti apacucen aveli ujex mrcakci dem u indz tvuma kkaranan. u chishta asum vor der ezrakacutyunner shuta anel mi qich spasela petq chnayac es temp piti pahen

2 Seyran   (06.09.2013 00:11) [Материал]
Juani tex@ charji Samuel@ xaxa?

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz