Կաննավարո «Ցանկանում ենք վրեժխնդիր լինել 0-7-ի համար»
Պաոլո Կաննավարո լքեց Նապոլին և միացավ Սասսուլոյին, որի կազմում այս շաբաթ կհանդիպի իր նախկին մարզիչ Վալտեր Մացցարրիին: Gazzetta dello sport-ին տված հարցազրույցում նա խոսել է նաև այս հանդիպման մասին.
«Մենք պետք է հիանալի հանդիպում անցկացնենք որպեսզի մեզ հետ մեկ միավոր տանենք: Ես վստահ եմ վրեժխնդրության ցանկության վրա, ցանկանում ենք ռեվանշ` տանը կրած 0-7 հաշվով պարտության համար»:
Կաննավարոն արդեն դարձել է Սասսուոլոյի ավագը, ով այս կիրակի կհանդիպի Ինտերին: