Այսօր Ինտերն իր մարզումների ժամանակ շատ սպասված և <ոսկյա> հյուր ուներ: Իտալացի թեքվանդոի չեմպիոն Կառլո Մոլֆետտան, ով վաղը ''Ջուզեպպե Մեացցայում'' կոգևորի իր սիրելի Ինտերին, այսօր այցելել էր Ներաձուրրիին Անջելո Մորատտի Սպորտ Կենտրոնում:
Լոնդոն 2012-ի +80 կգ քաշային կարգի Օլիպիական չեմպիոնը, բոլորին հայտնի է որպես սև-կապույտ գույների մեծ երկրպագու, նա Ինտերին սկսել է աջակցել մանուկ հասակից, դեռ շատ տարիներ առաջ, մինչ նա դարձավ ինքնին իտալական սպորտի խորհրդանիշը:
Այսօր նա հանդիպեց մեկ այլ խորհրդանիշի` Խավիեր Զանետտիի հետ և ստացավ ստորագրված 4 համարի մարզաշապիկ Ներաձուրրիի ավագից, որը նա փոխանակեց Պուպիի հետ իր սեփական մարտական կիմանոներից մեկով:
Մոլֆետայի հետ Ինտերին այցելել էր նաև Իտալիայի Թեքվանդոյի Ֆեդերացիայի նախագահ Անջելո Չիտոն: Խաղացողներից բացի նրան հանդիպեցին նաև Անդրեա Ստրամաչչիոնիի, Մարկո Բրանկայի և Իվան Կորդոբայի հետ: