Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 2 » Կասսանո ''Ֆուտբոլը երջանկություն է...''
16:34
Կասսանո ''Ֆուտբոլը երջանկություն է...''

Այսպիսին է Անտոնիո Կասսանոն` պատմություններ, անեկդոտներ, կատակներ և ժպիտներ: Նա երեկ հյուրընկալվել էր Պիերլուիջի Պարդոյի ''Undici'' հեռուստահաղորդմանը  Mediaset Italia 2-ի երերում.

Տաղավարում Էվարիստո Բեկալոսսիի և լրագրող Ֆրանկո Օրդինեի հետ, շոուն սկսվեց մի փաստի արձանագրումով` Ինտերում մենք հետևում ենք լավագույն Կասսանոյին.

''Արդյունավետության տեսնկյունից դա երևի ճիշտ է, բայց ես դեռ կարող եմ ավելի լավ խաղալ: Որքա՞ն լավ: Չեմ ասի: Ես պարզապես գիտեմ, որ ինձ շատ լավ եմ զգում, ես լավ հանդիպումներ եմ անցկացնում, և դա կարևոր է նրա համար, որ ինձ երջանիկ զգամ: Եվրոպայի առաջնությունից առաջ ես մոտ վեց ամիս չէի խաղում: Հիմա ես աշխատում եմ Պինետինայում արդեն մոտ երկու ամիս, և ինձ շատ լավ եմ զգում'':

Ֆրանկո Օրդինեն ծնունդով Ֆոջիից է, Կասսանոյի հայրենի շրջանից` Անուլիից, այդ պատճառով նա առիթից օգտվեց և սկսեց խոսել իրենց հարազատ բարբառով: Իսկ Անտոնիոն շատունակեց կիսվել իր զգացմունքներով.

''Ինձ համար անհրաժեշտ է ինձ կարևոր զգալը, և Պինետինայում բոլորը ինձ տալիս են այդպիսի զգացում: Բոլորը, միանշանակ բոլորը, մինչև ամենավերևները և նախագահը: Ես զգում եմ, որ ակումբում բոլորը հավատում են ինձ: Ճիշտ է, որ փողն ինձ համար կարևոր է, բայց փառք Աստծո, ես արդեն բավականին աշխատել եմ, այնպես որ, դա իհարկե միակ բանը չէ, որ նշանակություն ունի'':

Քննարկումները շարունակվեցին միլանյան մյուս թիմի մասին, և այն, որ Իբրայի հեռանալուց հետո Կասսանոն ավելի շատ խաղային ժամանակ կունենար.

''Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել այդ մասին, բայց ամեն դեպքում, այժմ ես երջանիկ եմ, քանի որ Ինտերը իմ երազանքն էր: Արդյո՞ք որևէ հաճելի հիշողություն կա կապված ռոսսոներիների հետ: Ես Սկուդետտո եմ հաղթել, ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեի իմ խաղընկերների հետ, և ես մինչև հիմա ամեն երկու երեք օրը մեկ զրուցում եմ Մաուրո Տասսոտտիի հետ, և Մարիո Յեպեսը նույնպես իմ լավ ընկերն է և կարևոր մարդ ինձ համար'':

Վիդեո - հաղորդագրության միջոցով տաղավարում ցուցադրեցին հատուկ ողջույնի խոսքեր իր ներկայիս թիմի լավ ընկերներից մեկի կողմից: Յուտո Նագատոմոն ողջունեց ''Անտոնիո-Սան''-ին, ով ժպտաց և ասաց.

''Ինձ շատ է դուր գալիս աշխատել նրա հետ, նա հիանալի խաղացող է, և նա միշտ ժպտում է, առավոտից գիշեր'':

Բայց ճապոնացի պաշտպանի հաղորդագրությունը միակը չէր, որ ուրախացրեց Անտոնիոյին: Խավիեր Զանետտին և Անդրեա Ստրամաչչիոնին ցանկանում էին ''վրեժ լուծել'' Կասսանոյի ամենօրյա խենթությունների համար: Մարզչի և ավագի վիդեո հաղորդագրությունը դիտելիս Անտոնիան ասաց.

''Ֆուտբոլը դա ուրախություն է և հանգստություն, անկախ արդյունքից, որ մենք ստանում ենք: Ֆուտբոլը աշխարհի լավագույն երևույթն է'':

Եվ այդ աշխարհի լավագույն բանը օգնեց ՖանտԱնտոնիոյին հիանալի սկսել 2012/13 մրցաշրջանը, ավելի լավ, քան երբևէ.

''Դա պարզապես հաջողություն է, ես սիրում եմ գոլային փոխանցումներ անել ավելի շատ քան գոլ խփել: Եթե ես թիմի համար գոլեր եմ խփում դա հիանալի է, բայց ես դեռևս համոզված եմ, որ ավելի լավ է ստեղծել գոլեր, քան խփել...''

Միլանի, Ինտերի և դաշտում իր լավագույն դիրքի մասին: Դիեգո Միլիտոյի, Զլատան Իբրահիմովիչի և դերբիի մասին.

''Դիեգոն մրցաշրջանը կավարտի որպես լավագույն ռմբարկու: Ինչ վերաբերվում է Իբրային, երբեմն նրա մոտ խաղերը այնքան էլ չէին ստացվում, երբ ես նրա կողքին չէի լինում.../ժպտում է/: Իսկ կատակը մի կողմ, նա իսկապես սիրում էր խաղալ ինձ հետ միասին, և ես շատ ուրախ էի: Դերբին յուրահատուկ խաղ է: Դուք չեք կարող կանխաորոշել արդյունքը, և մենք մաքսիմում ուժեր կներդնենք հաղթանակի համար: Արդյո՞ք Ինտերն ավելի ուժեղ է: Մենք կտեսնենք մրցաշրջանի ավարտին, թե ով է ավելի ուժեղ: Բայց ես Ինտերում եմ խաղում, այնպես որ դա բնական է, որ ես ներաձուրրիին համարում եմ ավելի ուժեղ'':

Կրկին հնչեց նույն հարցը ''ո՞վ, Ինտերը, թե՞ Միլանը, ավելի լավ գործարք կատարեց նրան և Ջամպաոլո Պացցինիին փոխանակելիս''.

''Մենք հաճախ են խոսում և կատակում նրա հետ, ոչ մի կարիք չկա համեմատություններ անելու: Նա իմ ընկերն է, և ես վստահ եմ, որ լավ կխաղա: Մենք երկուսվ էլ երջանիկ չէինք մեր ակումբներում, և մենք ընտրեցինք հնարավոր լավագույն տարբերակները'':

Ռոսսոներիների վերջին արդյունքների մասին.

''Ես կարծում եմ, որ թիմը ավելի շատ տուժեց Տիագո Սիլվայի հեռանալու պատճառով, քան Իբրայի, քանի որ այդպիսի պաշտպանի ներկայությունը մեծ վստահություն էր տալիս, և ապահովում հակագրոհների կասեցումը: Կարող եք ասել, որ Իբրան գոլեր էր խփում, բայց Տիագոն ավելի կարևոր էր թիմի համար'':

Այն բանից հետո, երբ նա տվեց լացագույն մեկնարկային 11-ի անունները, մարզիչ Ֆաբիո Կապելլոյի գլխավորությամբ /''լավագույնը, ում հետ նրան բախտ է վիճակվել աշխատել''/, եկավ հաջորդ վիդեո-հաղորդագրությունը Մարկո Մատերացցիի կողմից` ''Ես միշտ նրան ասել եմ ամեն ինչ, և նա գիտի, թե ինչքան եմ ես համոզել բոլորին, որ նա գա Ինտեր'': Անտոնիոն պատասխանեց.

''Ես կարող եմ ասել Մատրիքսին, որ միշտ հիշում եմ նրան, և ես հուսով եմ, որ նա կկարողանա վերադառնալ և ապրել  Միլանում, քանի որ Պերուջան նրա համար կարող է որոշ խնդիրներ ստեղծել ... /ժպտում է/''

Կասսանոն ամբողջ շոուն անկցացրեց և ավարտեց իր ոճով: Մեկանաբնություններ եղան այն մասին, թե Ռոնալդոն փորձում է նիհարել, Անտոնիոն մեկնաբանեց.

''Ես առաջվա պես կարծում եմ, որ երբ ես ավարտեմ ֆուտբոլ խաղալը, կդառնամ շատ գեր'':

inter.it




Դիտումներ: 980 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/12
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (02.10.2012 21:31) [Материал]
chishta asum milan@ Silavyic aveli tulacav qan Ibrayic..vabshe sxal harc en misht talis ira u Pazzinii vrov u shat chisht patasxan en misht stanum halala Antonin))) es haavatum em vor inq@ ROnaldoi nman chaxanalua laugh laugh

2 Hako   (02.10.2012 21:25) [Материал]
lavna Cassanon misht lav humorov u jisht banera asum yes

1 ashxen91   (02.10.2012 16:59) [Материал]
13 13 13 demqa eli, zorov ho chiii,, sirum em vor inch mtacum asum en,

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz