Հիանալի մեկնարկ էր, ինչպես Ինտերի, այնպես էլ Անտոնիո Կասսանոյի համար: Ինտերի նորեկը լավ արդյունավետությամբ անցկացրեց հանդիպումը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Խաղից հետո Sky -ին տված հարցազրույցում Կասսանոն արտահայտել է իր ուրախությունը.
՛՛Կարևորը երեք միավոր վաստակելն էր, արդյունավետությունը բարձր էր թիմը շատ լավ էր խաղում: Ես գոհ եմ այսպիսի մեկնարկից՛՛:
Անտոնիոն խոսեց նաև Միլիտոյի և Սնեյդերի մասին.
՛՛Միլիտոի և Սնեյդերի հետ խաղալը շատ հեշտ է, նրանք երկու բարձրակարգ խաղացողներ են, ինձ համար իսկապես հաճելի է նրանց հետ խաղալ՛՛:
Ամեն ինչ կարծես թե լավ էր, սակայն Կասսանոն դեռ բարելավվելու նպատակներ ունի,
՛՛Պետք է ֆիզիկականի վրա աշախատենք, եթե ֆիզիկապես ավելի կատարալագորխվենք, ապա էլ ավելի կբարձրանա խաղի մակարդակը՛՛:
Այն հարցին, թե արդյոք արդեն մտածում է Ռոմայի հետ խաղի մասի, նա պատասխանել է.
՛՛Այժմ պետք է մտածենք Վասլույի հետ խատասխան խաղի մասին, իսկ Ռոմայի հետ խաղին դեռ 7 օր կա՛՛:
inter.it
|
Դիտումներ: 978 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/3 |