Գլխավոր էջ » 2013 Հունվար 24 » Կասսանոն և Ստանկովիչը մարզվում են ընդհանուր խմբի հետ
18:08 Կասսանոն և Ստանկովիչը մարզվում են ընդհանուր խմբի հետ |
Լավ նորություններ են գալիս Ապիանո Ջենտիլեից Անդրեա Ստրամաչչիոնիի համար: Այսօր առավոտյան կայացած մարզմանը ընդհանուր խմբի հետ սկսել են մարզվել Անտոնիո Կասսանոն և Դեյան Ստանկովիչը: Դեկին վերադառնում է երկար վնասվածքից հետո և կարող է արդեն այս կիրակի ''Սան Սիրոյում'' կայանալիք հանդիպմանը հայտնվել պահեստայինների նստարանին: Լավ նորություն նաև Ինտերի հարձակման գծի համար, Անտոնիո Կասսանոն ամբողջությամբ ապաքինվել է և այլևս ոչ մի խնդիր չունի ձախ ազդրի ցավերի հետ կապված: Նա նույնպես կկարողանա մասնակցել Ինտերի կիրակնորյա հանդիպմանը: fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |
|