Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 26 » Կասսանոն վերականգնվել է, Միլիտոն` գրեթե, Սամուելը...
17:03
Կասսանոն վերականգնվել է, Միլիտոն` գրեթե, Սամուելը...

Ալվարեսից, Օբիից և Մուդինգայիից հետո վնասվածքից վերականգնվել է նաև Անտոնիո Կասսանոն: Ինտերի 99 համարը, ամենայն հավանականությամբ, վաղը կայանալիք Տորինոյի դեմ հանդիպմանը կկարողանա մասնակցել և կլինի խաղադաշտում Պալասիոյի հետ միասին: Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, Դիեգո Միլիտոն նույնպես ապաքինման ճանապարհին է, երեկվանից նա արդեն մասամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ: Տորինոյի դեմ խաղին նա թիմի կազմում չի լինի, սակայն սպասվում է, որ նա կվերադառնա արդեն Սիենայի դեմ խաղից առաջ: Իսկ Վալտեր Սամուելի վնասվածքի վերականգնման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր, ''թեև դժվար է, որևէ կանխատեսում անել, մինչ հայտնի չլինեն, թե նրա աքիլլեսյան ջլի ցավերի բուժումն ինչ ընթացք ունի'', - գրում է Gazzetta-ն:

fcinternews.it
Կատեգորիա: Վնասվածքներ | Դիտումներ: 950 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (26.01.2013 22:15) [Материал]
lava shat lava kamac kamac lriv apaqinvum en... mer mot sax tarin lriv vnasvacq en stanum u tarva mej bujvum en.. Samueln elerevi amar@ ktargi arden futbol@

1 Adriano   (26.01.2013 18:42) [Материал]
lava

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz