Անտոնիո Կասսանոն այս շաբաթ հյուրընկալվել էր Rai 3-ի ''Che tempo che fa'' հաղորդմանը, որտեղ շատ ջերմ ընդունեցին Ներաձուրրիի 99 համարին: Իսկ Անտոնիոն ժպիտով և բարձր տարամդրությամբ սկսեց պատասխանել ամենատարբեր հարցերի: Նա սկսեց պատմել իր հիշողությունների մասին, կարծես մի մղձավանջի մասին, որ ցանկանում էր դառնալ ինժեներ:
Բայց դա անցյալում է: Այսօր Անտոնիո Կասսանոն ֆուտբոլ է խաղում և դա անում է սև-կապույտ մարզաշապիկով.
''Ես երջանիկ եմ Ինտերում, իսկապես երջանիկ եմ: Միլանի հետ ես հասա մինչև երկինք, իսկ հիմա Ինտերի հետ ես երկնքից վեր եմ: Առողջական խնդիրներից հետո, երբ ամենավատն արդեն անցյալում է, ֆուտբոլ խաղալու ցանկությունը կրկին վերադարձել է: Այն ծանր պահին, երբ սիրտս հրաժարվում էր աշխատել, ես լինելով ոչ հավատացյալ մարդ` պարզապես ասացի, եթե այս աշխարհից հետև կա որևէ մեկը, ապա այն, ինչ ես ցանկանում եմ, տեսնել որդուս ևս մեկ անգամ: Մնացած ամեն ինչ կարևոր չէր: Բայց իմ բախտը բերեց և ես դուրս եկա այդ իրավիճակից: Այդ ապրումներից հետո շատ բաների այլ կերպ եմ նայում: Ինչպիսի՞ն եմ ես դարձել: Չեմ կարող ասել, որ փոխվել եմ դեպի լավը, նախկին Կասսանոյից շատ բան չի մնացել իմ մեջ, բայց ավելացել է պատասխանատվության զգացումը: Մի խնդիր ունեմ միայն, երբեք երկար չեմ մտածում որևէ բան անելուց առաջ: Ես սխալը սխալի հետևից եմ գործում: Զույգերո՞վ: Իհարկե, ամեն րոպե մի զույգ, միշտ...''
''Մրցաշրջանը վատ չեմ սկսել Ինտերի հետ: Պետք է շարունակեմ նույն տեմպով'':
Ազգային հավաքականի մասին.
''Ինձ հայտնի չեն պատճառները, թե ինչու հրավեր չեմ ստացել Սկուադրա աձուրրա, բայց հուսով եմ, որ կարող եմ օգնել թիմին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ճանապարհին: Ինձ նյարդայնացնում է, երբ լրագրողներն ավելի շուտ են իմանում, թե ով է հրավիրվել հավաքական, քան խաղացողները: Եթե ես բաց թողնեմ Աշխարհի առաջնությունը, ապա կշարունակեմ առաջ գնալ, ամեն դեպքում...''
Ադրիանո Գալիանիի լուսանիկարի մասին, դերբիում պարտվելուց հետո.
''Կարծում եմ նկարն արվել է մինչև խաղը, քանի որ նա ուրախ և գոհ տեսք ունի'', - հպարտորն պատասխանել է Անտոնիոն:
Ինտերում տիրող մթնոլորիտի և Նագատոմոյի հետ իր ընկերության մասին.
''Մենք ընկերներ ենք, քանի որ երբ մենք խոսում ենք իրար հետ, ոչինչ չենք հասկանում [ժպտում է]: Ինչի՞ մասին ենք խոսում: Ամեն ինչի, ուտելիքի, կանանց...: Ամբողջ օրը, առավոտից երեկո մենք իրար ասում ենք, թե ինչ լավ ընկերներ ենք մենք, քանի որ ուրիշ տարբերակ չունենք'':
Սամպդորիայից Ինտեր, Միլանի միջոցով, բայց ոչ Յուվենտուսի.
''Յուվենտո՞ւս: Ես երեք անգամ մերժել եմ նրանց: Այդ ակումբին պետք են միայն զինվորներ, որոնք պարտավոր են միայն առաջ քայլել, իսկ ես պետք է երբեմն նաև աջ կամ ձախ քայլեմ: Ստրամաչչիոնին իսկապես հավանում է ինձ: Ինչո՞ւ: Չգիտեմ, ուղղակի հուսով եմ, որ նա չի գործել իր կյանքի մեծագույն սխալը: Այսօր կյանքն ինձ համար գինի և վարդեր է, բայց թե ինչ կլինի վաղը, ես չգիտեմ: Ամեն դեպքում, ես շնորհակալ եմ մարզչին և նախագահին, և իմ շնորհակալությունը կասեմ խաղադաշտում'':
Անտոնիան ժպիտով պատմեց վերջին ''cassanata''-ի մասին (այս տերմինը նրա համար հորինել է Ֆաբիո Կապելլոն).
''Այսօր ես մնացել եմ առանց մարզման, քանի որ հեռու էի նետել բոլոր գնդակները: Ինչո՞ւ եմ այդպես արել: Չգիտեմ... ես այդ մասին չեմ մտածել: Ես պարզապես այսպիսին եմ'':
Երբ խոսք գնաց իր ականջողերի մասին, Կասսանոն խոսեց նաև որդու` Քրիստոֆերի մասին.
''Երբ տղաս սկսի հասկանալ, ես դրանք անպայման կհանեմ, քանի որ ցանկանում եմ օրինակելի հայր լինել նրա համար: Արդյո՞ք կսկսեմ գոլֆ խաղալ: Ոչ, այն ինձ դուր չի գալիս: Շատ ձանձրալի է, սկսզբում դուք խփում եք գնդակին, այնուհետև 15 րոպե ման գալիս, թե որտեղ է այն հայտնվել, հետո նորից եք խփում, անտանելի ձանձրույթ'':
Խոսելով Սամդդորիայի մասին.
''Այժմ ես Ինտերում եմ: Ես Ինտերի երկրպագում եմ: Բայց ինձ համար երազանք է վերադառնալ հայրենիք, իմ արմատները Ջենովայում են'':
Իր գրքում նա նշել էր, որ ''առավոտները ոչ մի բանի համար լավ չեն'', բայց հենց առավոտյան է սկսվում ամեն ինչ.
''Այո, այժմ որդիս է ինձ արթնացնում, ես ստիպված արթնանում եմ ժամը 7-ին: Ստրամաչչիոնին չի ուղղարկում իմ հետևի՞ց: Ոչ, նա արթնանում է 6-ին, որպիսի ամեն ինչ պլանավորի...'':
Եվ կրկին ֆուտբոլի մասին.
''Ֆուտբոլը դա ուրախություն է, երջանկություն, հանրաճանաչություն, և փոխ: Կի՞րք: Սկզբում, հետո այն դառնում է սիրելի աշխատանք, և դուք վայելում եք կյանքը: Արդյոք այստեղից կարելի է եզրակացնել, որ խաղացողի ուրախությունն ավարտվում է կարիերան ավարտելուն պե՞ս: Նորմալ է, որ ժամանակի ընթացքում կիրքը մարում է, բացի այդ ես Զանետտիի նման չեմ [ժպտում է]: Միայն նա կարող է խաղալ մինչև 60 տարեկան, նա ինձանից լավ է մարզվում, ինձանից արագ է վազում, նա կատարյալ է'':
Այնուհետև իրեն բնորոշ անկեղծությամբ և անմիջականությամբ Կասսանոն Ֆաբիո Ֆազիոյին բացատրեց, թե որն է մարզմանը չմասնակցելու լավագույն պատրվակը.
''Լավագույն պատրվա՞կը, ասել, որ աճուկի ցավեր ունես: Նրանք թեստեր կանցկացնեն, որոնք ոչինչ ցույց չեն տա, բայց դա իմ խոսքն է նրանց դեմ'': ''Բոլոր ժամանակների լավագույն խաղացո՞ղը: Մեսսին է: 5 տարվա ընթացքում նա 200-ից ավելի գոլեր խփել և նրա անընդհատությունը զարմացնում է'';
Անտոնիա Կասսանոն անկեղծացավ նաև, որ չգիտեի ինչպես օգտվել Թվիթերից, կամ այլ սոց. ցանցերից: Նրա կինն էր` Կարոլինան, որ Թվիթերի միջոցով հայտնեց բոլորին որ նրանք երկրորդ երեխային են սպասում.
''Դա հրաշալի է, հուսով եմ, որ ևս մեկ տղա կունենանք, որը ֆուտբոլիստ կմեծանա'':
inter.it
|
Դիտումներ: 957 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/11 |