Գլխավոր էջ » 2013 Հուլիս 5 » Կասսանոյի մեղադրանքը և Մացցարրիի պաշտոնական պատասխանը
05:12 Կասսանոյի մեղադրանքը և Մացցարրիի պաշտոնական պատասխանը |
Երեկ Անտոնիո Կասսանոն պաշտոնապես ներկայացվեց որպես Պարմայի խաղացող: Իր շնորհանդեսի ժամանակ Անտոնիոյին հարցրեցին, թե ինչ է մտածում իր նախկին ակումբի մասին. ''Ես շնորհակալ եմ Մորատտիին, Բրանկային և Աուզիլիոյին, բայց ոչ Մացցարրիին: Երբ նա պայմանագիր ստորագրեց Ինտերի հետ, ինձ ասաց, որ ես ամբողջ ուժով աշխատեմ մեկնարկային կազմում հայտնվելու համար, իսկ այնուհետև ասաց, որ ես չեմ կարող դա անել: Նա ինձ հասկացրեց, որ ես չեմ մտնում իր պլանների մեջ և այդպիսով ստիպեց ինձ մտածել ակումբը լքելու մասին: Բոլորը գիտեն, որ եթե դուք ունեք Անտոնիո, ուրեմն դա կամ շատ լավ է կամ վատ'': Ստրամաչչիոնիի մասին հարցին Կասսանոն պատասխանեց. ''Ի սկզբանե մենք մի փոքր տարաձայություններ ունեինք: [Ծիծաղում է] Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին, ապա ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, շատերը ասացին, որ կկարոտեն ինձ: Իսկ Ստրամաչչիոնիի մասին, ես ասելու ոչինչ չունեմ'' , - ասել է Կասսանոն: Կասսանոյի մեղադրանքից րոպեներ անց Ինտերի պաշտոնական կայքը հրապարակեց գլխավոր մարզիչ Մացցարրիի պատասխանը Կասսանոյի մեղադրանքին, որտեղ Մացցարին ասում է. ''Վերջին անգամ ես խոսել եմ խաղացողների և ակումբի ղեկավարության հետ իմ շնորհանդեսի ժամանակ Ապիանո Ջենտիլեում: Այդ օրվանից հետո ես չեմ ասել որևէ բան կապված խաղացողների հետ, քանի որ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին: Այժմ ես չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարող եմ որոշել` որ խաղացողներն են մնում հիմնական թիմում, քանի որ դեռ հնարավորություն չեն ունեցել աշխատել նրանց հետ: Ես կցանկանայի ընդգծել, որ վերջին անգամ Կասսանոյի հետ խոսել եմ անցած մրցաշրջանի առաջին փուլի Ինտեր - Նապոլի հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ ես պարզապես ողջունել եմ նրան խաղադաշտում'' : fcinternews.it - Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |