Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշման համաձայն, Միլանի «Ինտերի» հոլանդացի հարձակվող Լյուկ Կաստայնոսը բաց կթողնի A սերիայի առաջիկա 3 հանդիպումները: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
24-րդ տուրի «Բոլոնիայի» հետ հանդիպման (0:3) ժամանակ 19-ամյա հարձակվողը թքել է հյուրերի ֆուտբոլիստ Անդրեա Ռաջիի վրա, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը չի նկատել այդ դրվագը: Այդուհանդերձ, կարգապահական կոմիտեն տեսագրությունը դիտելուց հետո որոշել է 3 խաղով որակազրկել հոլանդացուն:
Նշենք, որ այս մրցաշրջանում Լյուկ Կաստայնոսը մասնակցել է Իտալիայի առաջնության 5 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: