"Իմ առաջին ընտրությունը Ինտերն է", - ասել է Կրիստիան Կիվուն: Նա առաջիններից մեկն էր ում հետ Ինտերը այս տարի երկարափգեց պայմանագիրը: Ռումինացի խաղացողը շատ մոտ էր Ինտերը լքելու այս ամառ, սակայն ամեն ինչ կարծես թե ճիշտ ավարտվեց:
"Անցած տարի մենք շատ էինք բարձրացնում այս խնդիրը, սակայն ղեկավարությունը ասում էր, որ հանգիստ լինեմ, նրանք նոր պայմանագիր են առաջարկելու: Միայն մի որոշ ժամանակահատված էր, որ ամեն ինչ անորոշ էր, ոչ ոք չգիտեր, թե ես որտեղ կլինեմ հաջորդ մրցաշրջանում: Սակայն ամեն ինչ հաջող ավարտվեց և մենք փոխհամաձայնության եկանք: Պայմանագրում որոշ բոնուսներ կան, սակայն գումարը ինձ չի հետաքրքրում, եթե այդպես չլիներ ես ուրիշ ակումբ կընտրեի":
"Ինտերը ինձ ողջամիտ պայմանագիր առաջարկեց: Ես 32 տարեկան եմ և ակումբը նոր պայամագիր առաջարկեց հետևելով Ֆինանսական Fair Play-ին` նվազեցնելով աշխատավարձը: Բայց Ինտերը մնում է Ինտեր, իր պատմությամբ և հեղինակությամբ, և ինչու ես չպետք է ցանկանամ երկարաձգել պայմանագիրը, 8 տարվա բարձր մակարդակի խաղից հետո: Ես ցանկանում եմ իմ կարիերան ավարտել Ինտերում և կարծում եմ, որ սա իմ վերջին պայմանագիրը կլինի որպես խաղացող":
"Առաջարկ Ռեալի՞ց: Ես հաճախ եմ զրուցում Մուորինյոյի հետ, սակայն ոչ մի առաջարկմչի եղել: Երբ ես Ռոմայում էի, թերթերը գրում էին, թե ես կերկարաձգեմ պայմանագիրը ակումբի հետ, սակայն ես նախընտրեցի տեղափոխվել Ինտեր: Ես լքեցի Ռոման, որովհետև ինձ մեղադրում էին, թե բյուջեում իմ պատճառով մեծ ճեղքվածք է առաջացել, այդ պատճառով ինձ վաճառեցին: Գալաթասարա՞յ: Այո որոշ բաներ եղել են, սակայն ոչ մի կոնկրետ բանակցություն: Կայն նաև այլ հնարավորություններ` Ասիայում, Մերձավոր Արևելքում, բայց...":
"Սնեյդե՞րը: Ես լսել եմ, որ նա մեծ հիասթափություն է ապրում Եվրոյում անհաջող ելույթների պատճառով, բայց նա դեռ բավական ժամանակ ունի հանգստանալու և նորից հիանալի տրամադրվածություն ունենալու համար":
|
Դիտումներ: 1012 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.4/32 |