Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 7 » Կիվուն չի խաղա ևս մեկ ամիս
03:38
Կիվուն չի խաղա ևս մեկ ամիս

Ինտերի ռումինացի պաշտպան Կիվուն հավանաբար չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ևս մեկ ամիս: Պատճառը նրա աջ ոտքի մատի վնասվածքն է, որը մինչ այս ևս երկար ժամանակով նրան հեռու էր պահել խաղադաշտից: 

Մի քանի շաբաթ առաջ Կիվուն կարշես թե պատրաստ էր վերադառնալ և նույնիսկ մարզվում էր թիմի հետ, սակայն Կիևոյի դեմ խաղից առաջ կրկին վնասվածքն իրեն զգացնել էր տվել, և ինչպես նշել է Ստրամաչչիոնին ''նա պետք է վերադառնա 101%-ով'':

Այսօր Ինտերի պաշտոնական կայքը հայտարարել է, որ Կիվուն վիրահատության է ենթարկվել հոկտեմբերի 3-ին, այն հաջողությամբ ավարտվել է: Վիրահատությունն իրականացվել է Պավիայի ''IRCCS Policlinico San Matteo'' հիվանդանոցում, Ինտերի բժշկական անձնակազմի գլխավորությամբ: 

Fcinternews.it - Inter.it

Դիտումներ: 867 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/10
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (07.10.2012 15:44) [Материал]
aroxjutyun qez Chivu!!!

1 tiko11   (07.10.2012 14:44) [Материал]
lav eli de Chivu qez exav? mi qani shabat araj arden parapum er...shut lavaci

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz