«Ինտերի» պաշտպան Քրիստիան Կիվուն կարող է իր կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում, հաղորդում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին: Կիվուն,եթե միլանյան ակումբի հետ նոր պայմանագիր չկնքի, այս ամռանը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կստանա:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն արդեն սկսել է բանակցությունները: