Բրազիլացի երիտասարդ տաղանդ Ֆելիպե Կոուտինիոն չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում, որը պետք է 4 ընկերական խաղեր անցկացնի Օլիմպիական խաղերից առաջ և հավանական է նաև, որ ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերում ևս Բրազիլիայի հավաքականի կազմում չի ընդգրկվի: Երիտասարդ հարձակվողական ոճի կիսապաշտպանը չի մասնակցի ԱՄՆ-ի, Դանիայի, Մեքսիկայի և Արգենտինայի հավաքականների հետ խաղերին, քանի որ ըստ գլխավոր մարզիչ Մենեզեսի, նա նախընտրել է այլ խաղացողների, ինչպիսիք են Գանսոն, Ջուլիանոն, Օսկարը, Լուկասը, Էրնանեսը և այլն: Այս նորությունը շատ զարմանալի էր, քանի որ վերջերս հաճախակի էր շոշափվում նրա անունը, որպես Բրազիլիայի հավաքականում ընգրկվելու գլխավոր հավակնորդներից մեկը: Իհարկե շատ ցավալի է երիտասարդ խաղացողի համար չընդգրկվել իր ազգային հավաքականում, քանի որ Օլիմպիական խաղերը մեծ փորձ կլինեին նրա համար, իսկ մյուս կողմից սա լավ լուր է Անդրեա Ստրամաչչիոնիի համար, քանի որ նա հնարավորություն կունենա այս ամռանը ավելի շատ աշխատել բրազիլացու հետ և նախապատրաստել նրան հաջորդ մրցաշրջանի համար:
Հիշեցնենք, որ Կոուտինիոն վարձավճարով հանդես էր գալիս իսպանական Էսպանյոլում և արդեն պատրաստ է վերադառնալ Ինտեր և պատրաստվել հաջորդ մրցաշրջանին:
fcinternews.it
|
Դիտումներ: 1108 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/19 |