Ինչպես տեղեկացնում է Sky Sport 24-ը արդեն հայտնի են Ֆիլիպպե Կոուտինյոյի վնասվածքի հետազոտության արդյունքները, որը նա ստացել էր Եվրոպա Լիգայի պարտիզանի դեմ խաղի ժամանակ: Բրազիլացու մոտ մեծ ոլոքի ոսկրի ճաք կա: Վնասվածքն այնքան լուրջ չէ, որքան ենթադրում էին բժիշկները, Կոուտինյոն բաց կթողնի 20-30 օր: Նա ստիպված կլինի բաց թողնել Յուվենտուսի դեմ հանդիպում, և հաշվի առնելով նաև այն, որ Սնեյդերը դեռ չի վերականգնվել, Ստրամաչչիոնին առջևի գծում դժվարություններ կունենա:
Իսկ Կուտինյոն իր վնասվածքի մասին ասել է.
''Ես շնորհակալ եմ բոլորին աջակցության համար, որ ցուցաբերում եք: Այժմ ինձ նորմալ եմ զգում և արդեն սկսել եմ վերականգնողական աշխատանքները: Շուտով կրկին կվերադառնամ խաղադաշտ'':