Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 13 » Կոուտինյոն, Մարիգան և Ռանոկկիան պատրաստ են վերադառնա՞լ
17:14 Կոուտինյոն, Մարիգան և Ռանոկկիան պատրաստ են վերադառնա՞լ |
Հերթական վնասվածքի մասին նորություններից հետո, կան նաև մի քանի հուսադրող նորություններ կիրակի օրվա Կալյարիի դեմ խաղից առաջ: Ֆիլիպպե Կոուտինյոն կարող է վերադառնալ արդեն Կալյարիի դեմ խաղում: Այս մասին հայտնում է Gazzetta Dello Sport-ը: Նա սպասում է բժիշկների թույլտվությանը, որպիսի չորեքշաբթի օրը արդեն մարզվի ընդհանուր խմբի հետ: Վնասվածքից վերականգնվել է նաև Մագդոնալդ Մարիգան և նույնպես կմիանա ընդհանուր խմբին: Լավ նորություններ կան նաև Սամուելի և Ռանոկկիայի մասին, ներաձուրրիի պաշտպանները ջանք չեն խնայում, որպիսի հնարավորինս շուտ կարողանան վերադառնալ խաղադաշտ: Համենայն դեպս, նրանցից մեկը, հնարավոր է որ Ռանոկկիան, արդեն կկարողանա մասնակցել Կալյարիի դեմ հանդիպմանը: Սակայն այս ամենն ավելի ճշգրիտ իմանալու համար պետք է սպասել վաղվա մարզումներին, որպիսի համոզվենք, որ նրանք կարող են մասնակցել ընդհանուր խմբի մարզումներին: Իսկ այսօր նրանք առանձին անհատական մարզումներ են անցկացրել: Ինչ բերավերվում է Ուեսլի Սնեյդերի վնասվածքին, ապա վաղը և հաջորդ օրը նա, ամենայն հավանականությամբ կրկին առանձին կմարզվի, այնուհետև կկարողանա լիանալ խաղընկերներին: Կալյարիի դեմ նրա վերադարձը դժվար թե տեղի ունենա, Ստաման նրան կարող է օգտագործել Կազանի Ռուբինի դեմ խաղում, իսկ եթե նա Եվրոպա Լիգայի խաղում չխաղա, ապա նրա վերադարձը կլինի Պարմայի դեմ խաղը: canaleinter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 8 | |
|