Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 11 » Կորդոբա ''Աշխատում ենք նոր ծրագրի վրա''
19:45 Կորդոբա ''Աշխատում ենք նոր ծրագրի վրա'' |
Խավիեր Զանետտիի հետ միասին Միլանում կազմակերպված բարեգործական երեկոյին մասնակցում էր նաև Իվան Կորդոբան: Կորդոբան իր կնոջ հետ միասին նույնպես բարեգործական ֆոնդ ունի`''Կոլումբիան ցանկանում է տեսնել'' , որն օգնում է կոլումբիայի երեխաներին 2004 թվականից` տրամադելով բժշկական և սոցիալական օգնություն: ''Այս երեկոն կազմակերպվել է, որպիսի օգնենք կարիքավոր երեխաներին: Այժմ ես ավելի քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել Ֆոնդին, քան առաջ, սակայն այն առաջվա պես օգնում է երեխաներին'', - ասել է Կորդոբան: Կորդոբային նույնպես խնդրեցին մեկնաբանել այսօրվա ամենաթեժ թեմաներից մեկը` Ուեսլի Սնեյդերի հարցը. ''Այս ամենը նոր փորձ է ինձ համար: Շատ իրավիճակներում ես պարզապես հետևում եմ իմ բնազդներին: Ես նկատի ունեմ ցանկացած իրավիճակ, ոչ միայն նրանք, որոնք կապված են Սնեյդերի հետ: Ես նրան շատ տարիներ եմ ճանաչում, մենք հարգում ենք միմյանց, և մենք զրուցում ենք տարբեր թեմաներով: Նա գիտի, որ, երբ կա հարգանք, ապա մնացած ամեն ինչ կարելի է հարթել: Ոչ ոք նրա դերը կասկածի տակ չի դնում: Մենք հուսով ենք, որ ամեն ինչ կորոշվի դրական ձևով, ինչպես նրա, այնպես էլ մեզ համար'': Ինչ վերաբերվում է Ինտերի նպատակներին, թիմի տնօրենը բացատրեց, որ. '' Ինտերը աշխատում է նոր ծրագրի վրա, և դա այն է, ինչն առավել կարևր է: Արդյունքները մենք կտեսնենք վերջում: Մենք դեռևս կառուցման փուլում ենք գտնվում, և դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք ավելի շատ, քան այլ թիմերը, ինչպես օրինակ, Յուվենթուսը: Կցանկանայի արդյոք խաղա՞լ: Իհարկե, բայց ես այժմ կենտրոնացած եմ նոր աշխատանքիս վրա'': Ինտերի ավագի և իր ընկերոջ` Խավիեր Զանետտիի մասին ասաց, որ նա կարող է շարունակել խաղալ նաև մյուսա մրցաշրջանւմ, քանի որ ''այնպես, ինչպես նա է խաղում տվյալ պահին, նա կարող է շարունակել դա անել: Նրա պես համաշխարհային մակարդակի խաղացող ունենալը մեծ բոնուս է թիմի համար'': Ֆրեդի Գուարինի մասին. ''Ես մեծապես հավատում եմ նրան, քանի որ երկար ժամանակ է, ինչ ես ճանաչում եմ նրան, և ես միշտ գիտեի, որ նա առանձնահատուկ որակներ ունի: Նա մեծ օգուտ է բերում թիմին: Նա պետք է շարունակի դա և օգտագործի իր բոլոր հնարավորությունները: Մեր թիմը շատ ամուր է և դա հիանալի է, որ բոլորը պայքարում են միասին: Ժուանն իմ հետնո՞րդն է: Ես չեմ խոսի հետնորդների մասին, բայց նա մեծ տաղանդ և պոտենցիալ ունի: Հուսով եմ, որ նա կշարունակի խաղալ այնպես, ինչպես հիմա է դա անում, նույնպիսի պատասխանատվությամբ'': inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|