13 տարի Ինտերի հետ, 454 խաղ և 18 գոլ – այսպես է Իվան Ռամիրո Կորդոբան ավարտում
իր ֆուտբոլային կարիերան դերբիում տոնած ֆանտաստիկ հաղթանակով: Ահա նրա խոսքերը Ինտեր
չանետլին.
"Առաջին հերթին շնորհակալություն: Շնորհակալություն թիմին, որ ինձ հնարավորություն
տվեց այսպես ավարտել, իմ հարազատ մարդկանց, ընտանիքի և այս հիանալի հաղթանակի հետ միասին:
Հեշտ չէր կայացնել այս որոշումը, բայց ես երջանիկ եմ ,որ կայացրել եմ այն: Եվ շնորհակալություն նախագահ Մորատտիին, որ ինձ հնարավորություն տվեց
խաղալ այս թիմի հետ”:
"Այսօր ևս շատ անակնկալներ ստացա մեկը մյուսի ետևից, ես չէի ցանկանում շատ ժամանակ
խլել այսպիսի կարևոր խաղի ժամանակ, բայց ես իսկապես երջանիկ եմ: Շնորհակալ եմ իմ թիմակիցների
և նախագահին ջերմ գրկախառնությունների համար և իհարկե երկրպագուներին իրենց ջերմության
և աջակցության համար.. ես ավելի չէի էլ կարող պատկերացնել:
Այնուհետև կորդոբան խոսեց նաև իր ապագայի մասին.
"Այս պատմության առաջին մասն ավարտվեց: Այժմ կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում:
Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ այս ակումբում: Տեսնենք, թե
ինչ կլինի: Այժմ իմ ընտանիքը արժանի է, որ հայրը ամբողջությամբ ընտանիքին նվիրվի և
իրենց կողքին լինի: Ինչպես նշեցի սա կյանքիս մեկ այլ փուլի սկիզբն է, որը հուսով եմ
ոչ պակաս կարևոր կլինի: Շնորհակալություն բոլորին”:
inter.it
|
Դիտումներ: 818 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.4/20 |