Գլխավոր էջ » 2013 Փետրվար 23 » Կովաչիչ ՛՛Միլա՞ն:Ով հավատում է Հիսուսին, չի վախենում Սատանաից՛՛
18:00 Կովաչիչ ՛՛Միլա՞ն:Ով հավատում է Հիսուսին, չի վախենում Սատանաից՛՛ |
Ինտերի 10 համարը՝ երիտասարդ Մատեո Կովաչիչը, հարցազրույց է տվել միլանյան դերբիից առաջ: Նա չի վախենում Միլանից, գիտի ամեն ինչ դերբիի մասին և անհամաբերությամբ սպասում է այդ օրը սեփական աչքերով տեսնել Սան Սիրոն: ՛՛Նա, ով հավատում է Հիսուսին, չի վախենում Սատանայից!՛՛ Դու հայտնվեցիր Պինետինայում Ինտերի հետ, առաջին խաղում պարտվեցիք Սիենային, Սան Սիրոյում հիանալի դեբյուտ ունեցար, Ֆլորենցիայում խայտառակ պարտություն կրեցիք 4-1 հաշվով, ստացար ոտնաթաթի վնասվածք, մասնակցեցիր ԵԼ-ի խաղին, որտեղ գոլային փոխանցման հեղինակ դարձար, հաղթեցիր Կլուժին և անցած հաջորդ փուլ, իսկ այժմ Միլանյան Դերբին: Եվ այս ամենը մի քանի շաբաթվա ընթացքում: Գլխապոտույտ չկա՞ այսպիսի վերուվարներից.
՛՛Միգուցե, փոքր ինչ կա, բայց ես գլխապտույտներ չունեմ: Ֆլորենցիայում կրած պարտությունը մեզ սթափեցրեց, և մենք հուսով ենք՝ հավաքել ամբողջ ուժերը, պատրաստ լինել դերբիին և դրական արդյունքի հասնել՛՛: Երբ խաղում էինք Ավստրիայում, ԼԱՍԿ-ում, ինչպիսի՞ն էր դերբին Լինզի հետ. ՛՛Այդ ժամանակ ես շատ փոքր էի, որ հիշեմ: Բայց Խորվաթիայի դերբին ես շատ լավ եմ հիշում: Տեսականորեն, պետք է լինի դերբի Դինամո Զագրեբ և ՆԿ Զագրեբ, սակայն իրականում իսկական դերբին Հայդուկի հետ խաղն է: Ես մասնակցել եմ երկու խաղերին էլ, վերջին խաղում մենք հաղթանակ տարանք 3-1 հաշվով՛՛: Ի՞նչ գիտեք միլանյան դերբիի մասին. ՛՛Ինձ բավական էր դիտել մի քանի այդ խաղերից հեռուստացույցով, որպիսի պարզ լինի, որ սա Իտալիայի ամենակարևոր դերբին է: Իսկ մնացածը բացատրել է Դեյան Ստանկովիչը, ում ես շատ լավ հասկանում եմ՝ չնայած լեզվական խոչընդոտներին: (Ստանկովիչը 4 գոլ է խփել միլանյան դերբիում)՛՛: Այո, բայց Սան Սիրոյի մթնոլորտն ու աղմուկը դժվար է բացատրել. ՛՛Իրականում, ես անհամբերությամբ սպասում եմ, և ցանկանում եմ կենդանի լսել և տեսնել այդ ձայները՛՛: Դուք ձեր ընտանիքին հրավիրե՞լ եք՝ դիտելու դերբին մարզադաշտում. ՛՛Կլինի միայն հայրս՝ Ստիպոն: Մայրս կմնա Խորվաթիայում, քանի որ նա աշխատում է և պետք է հոգ տանի քույրերիս՝ Ելենային և Կատերինային, ովքեր դեռ դպրոց են հաճախում՛՛: Իսկ Իզաբելը, ձեր ընկերուհին կլինի՞ դերբիին. ՛՛Նա չի կարողանա գալ, նա նույնպես սովորում է...՛՛: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինեն ձեր էմոցիաները. ՛՛Մի փոքր կնյարդայնանամ սկզբում, բայց հենց խաղը սկսվի, նյարդային վիճակը կանցնի: Եթե դուք սիրում եք ֆուտբոլն, ինչպես ես եմ այն սիրում, ապա դուք ապրում եք այնպիսի խաղերի համար, ինչպիսին սա է: Դուք չեք մտածում լարվածության մասին, այն, ինչ ցանկանում եմ, միայն խաղալն է՛՛: Ի՞նչ կանեք, եթե հնարավորություն չստանաք խաղադաշտ դուրս գալ և խաղալ. ՛՛Ես չեմ տխրի, եթե չստացվի խաղալ: Ինձ համար, մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Այսինքն ցանկանում եմ ասել, որ Ստրամաչչիոնին պետք է որոշի, ես դուրս կգամ խաղադաշտ, թե՛ ոչ՛՛: Ձեզ դուր եկա՞վ Միլանի խաղը Բարսելոնայի դեմ. ՛՛Մենք ամբողջ թիմով դիտում էինք այդ խաղը հյուրանոցում, երբ Ռումինիայում էինք: Ես խոստովանում եմ, որ համոզված էի, որ Բարսելոնան կհաղթի, բայց Միլանը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց, իսկապես ֆանտաստիկ՛՛: Ի՞նչ սովորեցրեց այդ խաղը ձեզ. ՛՛Կարծում եմ, որ մեր դեմ նրանք այլ կերպ կխաղան, ավելի քիչ պաշտպանողանկան ֆուտբոլ կխաղան: Մենք պետք է արագություն ավելացնենք, ամուր պաշտպանողական պլան, բոլորը պետք է մասնակցեն մեր խաղի կառուցմանը՛՛: Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի Ինտերը. ՛՛Բալոտելլիին և Էլ Շաարավիին, բայց սխալ կլիներ կարծել, թե Միլանում միայն երկու վտանգավոր խաղացող կա: Սակայն, վաղ ամենևին էլ չկա, միայն կենտրոնացվածություն: Նա, ով հավատում է Հիսուսին, նա սատանայից չի վաղենում՛՛: Ի՞նչ մենք դեռ չենք տեսել Կովաչիչից. ՛՛Ես միշտ խաղադաշոտւմ խաղում եմ ամբողջ ուժով, բայց ես դեռ երիտասրդ եմ, ինձ մոտ դեռ ամեն ինչ առջևում է: Ինտերը, ինչպես ես՝ կարող եմ ավելի լավ խաղալ՛՛: Շատերն ասում են, որ դու կարող ես խաղալ, որպես տրեկվարտիստա՛ հարձակվողների թիկունքում, ի՞նչ կարծիքի ես. ՛՛Ես կխաղամ այնտեղ, որտեղ կասի մարզիչը, բայց ինձ դուր է գալիս լինել դաշտի կենտրոնում՛՛: Ձեզ համար, գլխավոր նպատակը, գոլային փոխանցում կատարե՞լն է. ՛՛Քանի որ ես կիսապաշտպան եմ, ապա կասեմ, այո՛՛: Դուք սիրում եք խաղալ գնդակով, և երբեմն, ինչպես լինում էր վերջին խաղերին, դա ավարտվում էր գնդակի կորստով. ՛՛Եթե դուք ինձ հարցնեք, թե ես որն եմ ավելի շատ նախընտրում, սովորական փոխանցումը, թե գեղեցիկ հնարքովը, բայց սխալ, կպատասխանեմ՝ սովորականը, քանի որ այն չի վնասում թիմին: Բայց նաև ճիշտ է, որ ես սխալի գնով փորձում եմ հորինել ինչ-որ անսովոր բան, որպիսի մոլորեցնեմ մրցակցին: Բայց մինչ այս, Ստրամաչչիոնին ինձ չի խնդրել թողնել դա, ընդհակառակը, նա ինձ միշտ ասում է, որպիսի գործեմ այնպես, ինչպես զգում եմ և ճիշտ եմ գտնում: Իհարկե, խաղային մոդելի շրջանակներում՛՛: Ինչպիսի՞ զգացողություն է, կրել 10 համարի մարզաշապիկը այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին Ինտերն է, այն էլ 18 տարեկան հասակում. ՛՛Այս թիմում խաղալը դժվարություն չէ, այլ միայն ուրախություն: Ես երախտապարտ եմ Ինտերում հանդես գալու հնարավորության համար, և անկեղծ, ես չեմ կարողանում այլ բանի մասին մտածել, բացի այն, թե ինչպես մնալ այստեղ, որքան հնարավոր է երկար և անել ամեն ինչ՝ ինձանից կախված: Ես սկսել եմ խոսել իտալերեն, դասընթացների եմ հաճախում: Լեզուն հեշտ չէ, բայց հուսով եմ, այն շուտ կսովորեմ, քանի ես ցանկանում եմ խաղադաշտում ավելի շատ շփվել իմ թիմակիցների հետ՛՛: Ի՞նչ եք մտածում, երբ ասում են, որ դուք ավելի հասուն եք երևում, քան ձեր իրական տարիքն է. ՛՛Հնարավոր է, որ միակ բանը, որ ինձ օգնեց այս իմաստով, երբ ես լուրջ վնասվածք ստացա 2009-ին: Ես շարքից դուրս եկա 10 ամսով: Սկզբում ինձ համար հեշտ չէր, բայց արդյունքում ես դարձա ավելի ուժեղ և ավելի հասուն՛՛: Հավատը ձեզ ավելի ուժե՞ղ է դարձնում. ՛՛Ես չեմ սիրում խոսել իմ հավատի մասին, բայց ինձ համար դժվար չէ ասել, որ հավատի առկայությունն ինձ ուժ է տալիս, օգնում է ավելի լավ խաղալ: Ինչպես նաև այն, որ երբեմն, թեև ոչ միշտ, ես մարզաշապիկի տակից Հիսուսի նկարն եմ կրում՛՛: Չեմպիոնների Լիգայում Դինամո Զագրեբի հետ խաղալուց հետո, Ինտեր տեղափոխվեցիք, և եթե հաջորդ մրցաշրջանում չստացվի հանդես գալ Չեմպիանների Լիգայում, դուք կհիասթափվե՞ք. ՛՛Մենք հասկանում ենք, որ եռյակի մեջ հայտնվելը հեշտ չի լինելու, և մենք կխաղանք և արդյունքների կհասնենք: Ես ամեն ինչ կտամ, մենք ամեն ինչ կտանք՛՛: fedenerazzurra.com |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|