Կովաչիչի հիանալի փոխանցումն ու Ռեբիչի գոլը (վիդեո)
Խորվաթիայի մինչև 21 տարեկանների հավաքականը այսօր 2- 0 հաշվով հաղթանակ տարավ Ուկրաինայի Մ21-ի նկատմամբ: Հաղթանակի գլխավոր հերոսները Ա Սերիայում հանդես եկող Կովաչիչն ու Ռեբիչն էին: Հանդիպման հաշիվը բացեց Ռեբիչը` Կովաչիչի հիանալի փոխանցումից հետո, իսկ երկրորդ գնդակը խփեց Բրոզովիչը` արդեն Ռեբիչի փոխանցումից:
Ինտերի հետ վերջին հանդիպման ընթացքում Մատեոն վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը, սակայն ազգային հավաքականների հետ երկու խաղերին էլ մասնակցել է, և կարծես թե, մարզավիճակ է հավաքել Յուվեի դեմ հանդիպումից առաջ: