Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » Կուզմանովիչ ՛՛Միլանն այս տարի ոչինչ չի նվաճի՛՛
04:15
Կուզմանովիչ ՛՛Միլանն այս տարի ոչինչ չի նվաճի՛՛

Ահա Զդրավկո Կուզանովիչի պատասխանը Սիլվիո Բերլուսկոնիի խոսքերին, ով իր թիմի վերջին հաջողությունից երջանկացած, հայտարատել է, որ Միլանն այս տարի կարող նվաճել նաև Սկուդետտոն.

՛՛Ես ցավում եմ, բայց նա սխալվում է: Միլանն այս տարի ոչինչ չի կարողանա նվաճել, նա տարին կավարտի զրո տիտղոսներով: Այնուամենայնիվ, մենք դեռ կարող ենք հաղթել Իտալիայի Գավաթը և Եվրոպա Լիգան: Նրանք հաղթեցին Բարսելոնային, իսկ մենք հաղթեցինք Կլուժին, բայց եվրոպական գավաթները տարբեր են առաջնությունից: Սա միանգամայն այլ հանդիպում կլինի: Բարսելոնան դժվար խաղ անցկացրեց, ինչպես և Մեսսին: Նա ռոբոտ չէ, նրանից միշտ ինչ որ արտասովոր բան են ակնկալում, բայց նա մարդ է: Ես կարծում եմ, որ Իսպանիայում այլ խաղ կլինի՛՛:

Կուզմանովիչը երբեք չի հաղթել ռոսսոներիին 5 հանդիպումներում, և նա որոշել է այս կիրակի տոնել իր առաջին հաղթանակը.

՛՛Այո, դա ճիշտ է, ես երբեք չեմ հաղթել Միլանին, թեև Ֆիորենտինան միշտ լավ էր խաղում: Բարեբախտաբար, Պատոն այլևս չկա՝ նա մեծ արագությամբ էր խաղում և միշտ գոլ էր խփում: Դու հաղթում ես դերբին՝ խփելով ավելի շատ, քան մրցակիցդ: Ես համոզված եմ, որ մենք չենք պարտվի, համոզված եմ նաև, որ այս խաղը չի ավարտվի 0 - 0 հաշվով: Մենք ցանկանում ենք հաղթել և շրջանցել Միլանին, սա է մեր նպատակը, ես անհամբեր սպասում եմ այս խաղին, ես միշտ այն հետևում եմ հեռուստացույցով, իսկ այժմ ես հնարավորություն ունեմ հայտնվել Սան Սիրոյում: Սա Իտալիայի մեծագույն ներկայացումներից է, անխոս, ամենակրևորը, քանի որ այն երկու մեծ ակումբների միջև է, որոնք միշտ պաշքարում են չեմպիոնության համար՛՛, -Ինտերի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը:

fedenerazzurra.com

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 916 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Adriano   (24.02.2013 14:16) [Материал]
esor gisher eli trillera @lnelu,en vor mazert bizbiza kaynum et dzevi mi ban no

1 Tigran   (24.02.2013 05:13) [Материал]
es uzum em liga championum italakan timery lav xaxan serie Ai reytingi hamar,bayc derbyum piti krenq 101

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz