Գլխավոր էջ » 2013 Փետրվար 3 » Կուզմանովիչ ''Ստանկովիչն իմ կուռքն է''
02:59 Կուզմանովիչ ''Ստանկովիչն իմ կուռքն է'' |
Այսօր ''Անջելո Մորատտի Սպորտ Կենտրոնում'' Զդրավկո Կուզմանովիչը և Էզեկիել Սկելոտտոն պաշտոնապես ներկայացվեցին որպես Ինտերի խաղացողներ: Նրանք պատասխանեցին կենտրոնում հավաքված լրագրողների հարցերին: Զդրավկո Կուզմանովիչը պատմեց իր տեղափոխության մասին. ''Պետք է շնորհակալություն հայտնեմ նախագահ Մորատտիին և Մարկո Բրանկային, ինչպես նաև իմ գործակալին, որ ինձ բերեց այստեղ, սա երազանք էր ինձ համար: 17 համարն ազատ էր, այդ պատճառով ես այն վերցրեցի, բայց ես երբեք լուրջ նշանակություն չեմ տվել մարզաշապիկի համարին: Երեք և կես տարի առաջ ես տեղափոխվեցի Շտուտգարդ, քանի որ ցանկանում էի ինձ փորձել Գերմանիայում:Ես ծնվել եմ Շվեյցարիայում, և ցանկանում էի խաղալ Բունդեսլիգայում: Դա հիանալի փորձ էր ինձ համար, բայց Իտալիա վերադառնալու ցանկությունն ավելի ուժեղ գտնվեց: Ա Սերիան ինձ ավելի շատ է դուր գալիս: Սրանք տարբեր առաջնություններ են` Գերմանիայում ավելի քիչ ժամանակ են հատկացնում տակտիկային, բայց ավելի շատ ֆիզիկական նախապատրաստություններին'': Կուզմանովիչը վերադառնում է Իտալիա երեք և կես տարի անց, երբ Ֆիորենտինայից տեղափոխվել էր: Չեզարե Պրանդելիի թիմում նա խաղում էր երեք կիսապաշտպաններով մարտավարությամբ (Մոնտոլիվոյի և Մելոյի հետ), իսկ Ինտերը ներկա պահին խաղում է երկու կենտրոնական կիսապաշտպաններով. ''Ես կարող եմ խաղալ երկու սխեմաներում էլ, քանի որ Շտուտգարդում ես խաղում էի ավելի շատ պաշտպանությանը մոտ, իսկ Ֆիորենտինայում ավելի մեծ ծավալի աշխատանք էի կատարում: Ես խոսել եմ Ստրամաչչիոնիի հետ, գիտեմ, թե նա ինչ է ուզում ինձնից, և կփորձեմ հետևել նրա ցուցումներին: Պատրա՞ստ եմ արդյոք տեղափոխվել կիսապաշտպանության ավելի խորքային դիրքի: Ինչպես արդեն նշեցի, ես այդ դիրքում արդեն խաղացել եմ Շտուտգարդում: Ի սկզբանե, դա ինձ համար նոր փորձ էր, իսկ այսօր ես այդ դիրքում արդեն 3 տարվա փորձ ունեմ: Կարծում եմ, որ կարող եմ օգնել իմ նոր թիմին'': Պատրա՞ստ է արդյոք Կուզմանովիչը կատարել իր դեբյուտը ''Մեացցայի'' պահանջկոտ երկրպագուների առջև. ''Ես երբեք չեմ վախեցել, և այսօր էլ չեմ վախենում իմ դեբյուտից Մեացցայում: Ցանկանում եմ ցույց տալ երկրպագուներին, թե ինձ համար որքան կարևոր է լինել հաջողակ սև-կապույտ մարզաշապիկով: Ե'վ Շտուտգարդի, և' Ֆիորենտինայի երկրպագուներն էլ պահանջկոտ են, ես սովոր եմ դրան: Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ, և պատրաստվում եմ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ: Մենք Ինտերի հետ պլանավորում էինք իմ տեղափոխությունը կատարել մրցաշրջանի ավարտին, բայց ամեն ինչ փոխվեց: Այժմ ես այստեղ եմ, և երջանիկ եմ, որ տեղափոխվեցի այստեղ ավելի շուտ, քանի որ կարող եմ ավելի շուտ ծանոթանալ խաղացողների հետ և ծանոթանալ նրանց խաղաոճերի հետ'': Եվ վերջում, Կուզմանովիչը պատմեց, թե ով է իր կուռքը. ''Երբ ես դեռ երիտասարդ էի, իմ երազանքը միշտ եղել է խաղալ Դեյան Ստանկովիչի կողքին, և ահա այն իրականություն է դառնում!: Ես կարծում եմ, որ նա անհավանական խաղացող է, Դրագոն Սերբիայի հավաքականի ավագն էր, և հաղթեց ամեն ինչ Ինտերի հետ: Նա` խաղացողի իմ կուռքն է, և իմ ոգեշնչման աղբյուրը: Ես նայում եմ, թե նա ինչերի է հասել իր կարիերայում, և հուսով եմ, որ կկարողանամ անել նման ինչ-որ մի բան'': Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|