Գլխավոր էջ » 2013 Փետրվար 1 » Կուզմանովիչ ՛՛Ես ցանկանում էի գալ Ինտեր՛՛ (լուսանկարներ)
02:43 Կուզմանովիչ ՛՛Ես ցանկանում էի գալ Ինտեր՛՛ (լուսանկարներ) |
Այսօր Ինտերի նոր խաղացողները իրենց առաջին հարցազրույցը տվեցին Inter Channel-ին: Ներկայացնում ենք Զդրավկո Կուզմանովիչի առաջին խոսքերը և առաջին լուսանկարները, որպես Ներաձուրրիի խաղացող. ՛՛Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվել ոմ այնպիսի մեծ ակումբ, ինչպիսին Ինտերն է, որ գործարքը հաջող իրականացվեց, և որ ես վերադարձա Իտալիա: Ես մինչ այժմ դեռ մի փոքր խոսում եմ իտալերեն, քանի որ սովորել եմ այն, երբ Ֆիորենտինայում էի: Այնուհետև, երբ տեղափոխվեցի Գերմանիա, ես խաղընկեր ունեի ում հետ միշտ խոսում էի իտալերեն՝ Կրիստիան Մոլիներոն, այնպես որ ես կարողացել եմ այն պահպանել՛՛: Միակ բանը, որի մասին նա այժմ մտածում է՝ Ինտերն է. ՛՛Ես իսկապես չեմ կարողանում սպասել, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու իմ նոր խաղընկերների հետ: Ես առաջին անգամ մարզվեցի նրանց հետ այսօր առավոտյան, և ակնհայտ է, որ ինձ անհրաժեշտ է ավելի լավ ճանաչել նրանց որպես խաղացողներ, բայց ես անչափ երջանիկ եմ: Մեծ ողջույններ բոլոր երկրպագուներին՛՛: Սերբ կիսապաշտպանը 2,5 տարի անցկացրել է Ֆիորենտինայում (2007-2009), այնուհետև 3,5 տարի Շտուտգարդում (2009-2013 հունվար): Այսօր նա ''Անջելո Մորատտիի'' անվան սպորտ կենտրոնում էր, որտեղ նրան ջերմ ողջունեցին իր նոր թիմակիցները և նա անցկացրեց իր առաջին մարզումը թիմի հետ: Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|