Թուրինի Յուվենտուսի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կելինին ներկայացրել է իր կարծիքը մեկնարկող մրցաշրջանի վերաբերյալ: Նա անդրադարձել է այն ակումբներին, որոնք ըստ նրա մարտահրավեր կնետեն Յուվենտուսին` այդ շարքում առանձնացնելով Ինտերին:
«Կարծում եմ, որ Միլանը և Նապոլին կունենան մի փոքր ավելի բարձր շանսեր, քան մյուս ակումբները, նույնիսկ Ֆիորենտինան, որը բավականին ամրապնդվել է այս ամռան ընթացքում: Ինտերը նախորդ մրցաշրջանն ավարտել էր 9-րդ տեղում և նրանք կփորձեն հաջորդ մրցաշրջանն ավարտել անհամեմատ ավելի լավ` չնայելով ակումբի ունեցած խնդիրներին: Նրանք կունենան գոլերի և արդյունքի ծարավ, և մեծ ցանկություն` պատասխան հարված հասցնելու մեզ»: