La Gazzetta Dello Sport - ի լրագրողները հրապարակել են իրենց գնահատականները "Ինտերի" ֆուտբոլիստների խաղի համար, որոնք երեկ հնարավորություն ունեին խաղալու Tim Trophy - ում:
Լավագույն ֆուտբոլիստներ են ճանաչվել Ֆրեդի Գուարինը և Ֆելիպպե Կոուտինիոն, մեծ անակնկալ եղավ Սենեգալցի երիտասարդ Մբաեի ցուցադրաց հոյակապ խաղը: "Ինտերի" ֆուտբոլիստներից միակը , ով թերություններով հանդես եկավ թե' "Միլանի" և թե' "Յուվենտուսի" դեմ դա Կիվուն էր: Գուարինը անկասելի էր հանդես գալիս դաշտի միջնամասում: Նշենք, որ Մբաեն իր հերդին իրեն լավ դրսևորեց պաշտպանությունում և հարձակումը սկսելու ժամանակ: Ստրամաչչիոնին նրա մեջ տեսնում է մշտական հիմնական կազմում խաղացող պաշտպանի:
Կոուտինիոն, Մբաեն և Գուարինը լրագրողներից ստացել են "7" միավոր: Ինչ վերաբերվում է նորեկներին, ապա այստեղ գնահատականները տարբեր են, Հանդանովիչը ստացել է "6.5" միավոր, Ստրաման գովեց նրան այն բանից հետո, երբ Կվալյարելլայի հարվածից հետո Հանդանովիչը գնդակը ուղարկեց անկյունային փրկելով ակումբին վերահաս գոլից, Պալասիոն ստացել է "6" միավոր, իսկ Սիլվեստրեն "5.5":
inter-fan.ru
|
Դիտումներ: 958 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 3.1/26 |