SKY SPORT-ի հավաստի լրագրողի տեղեկությունների հավաստմամբ և ֆուտբոլի տրանսֆերային պատուհանի փորձագետ` Ջանլուկա Դի Մարցիոն խոսել է Լասսանա Դիարայի տրանսֆերի մասին:
Ռեալ Մադրիդի հետ պայմանագիրը վերջանում է մեկ տարուց և նրա իտալացի գործակալի առջև խնդիր է դրված` խզել պայմանագիրը ակումբի հետ: Գաղափարը կայանում է նրանում, որ բանակցություն վարեն Ինտերի հետ, ինչպես նաև Միլանի և Նապոլիի, ովքեր նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստով: Բայց կա մի խնդիր: իսպանիայում Դիարան վաստակում է 3մլն եվրո բոնուսներով մրցաշրջանի համար և նա ստացել է առաջարկ Մոսկովյան Սպարտակից: Ֆրանսիացուն առաջարկել են 4,5մլն եվրո մրցաշրջանի դիմաց, բայց ինքը` ֆուտբոլիստը չի ցանկանում մեկնել Ռուսաստան: