Ներկա պահին դեռ անհայտ է Նապոլիի հարձակվող Էսեկիել Լավեցցի ապագան: mercato365 պորտալից ստացված հազորդագրությունների համաձայն, Պարի Սեն-Ժերմենը որոշել է կենտրոնանալ տաղանդավոր Արգենտինացի ֆուտբոլիստների վրա և Լավեցցիի համար նրանք պատրաստ են Նապոլիի նախագահին վճարել պահանջվող 31 մլն եվրոն ամբողջությամբ: Նապոլիի նախագահ Դե Լաուրենտիսը դեմ չէ հենց այս տարբերակն ընտրել և Լավեցցիին հանձնել ՊՍԺ-ին:
Այնուամենայնիվ խնդիրը կապված է հենց ֆուտբոլիստի հետ, ով չի ցանկանում տեղափոխվել Փարիզ: Էսեկիելը ավելի շատ հակված է Միլան քաղաք տեղափոխվելու տարբերակին, իսկ ավելի կոնկրոտ` Ինտեր: