Sky-ը նոր տեղեկություն է տարածել տրանսֆերային պատուհանի շուրջ: Միլանի Ինտերը երկար ժամանակ հետևում է Արգենտինայի և ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիել Լավեցցիին, մի քանի լուրեր նույնիսկ հարձակվողին ուղարկում էին իր նախկին մարզչի ակումբ: Ըստ թղթակից Մասսիմիլանո Նեբուլոնիի տեղեկատվությամբ, այս լուրերը անհիմն չեն: Նույն թղթակցի համոզմամբ, Վալտեր Մացցարին և Լավեցցին գտնվում են մշտապես կապի մեջ և խաղացողը նույնիսկ տվել է իր համաձայնությունը վերադառնալ Իտալիա հունվարին: ՊՍԺ-ում ֆուտբոլիստը վատ ժամանակներ է ապրում: Աշխարհի Առաջնության շեմին նա հանդիսանում է Իբրահիմովիչի և Կավանիի փոխարինողը, ունենալով շատ քիչ հնարավորություն դրսևորելու իրեն:
Չնայած արգենտինացու համաձայնությանը, Ինտերը պետք է պայմանավորվի ֆրանսիական ակումբի հետ, որն Լավեցցիի փոխարեն առաջարկում է Յուվենտուսին և Ինտերին գնել Մենեսին: Ներաձուրիները արդեն մերժել են ֆրանսիացիներին այդպիսի շռայլ քայլի համար և կփորձեն Միլան բերել Լավեցցիին: