Վերջին տուրում կայացած Նապոլի - Սիենա հանդիպման ֆուտբոլային երեկոն այդքան էլ հաջող չէր Էսեկիել Լավեսիի համար: Ամբողջ մարզադաշտը սուլում էր նրան ամեն մի չնչին սխալից հետո, որոնք նա անում էր խաղադաշտում: Սակայն դա դեռ ամենը չէ: Ամենաանհավանականն այն էր, որ երկու օր առաջ կայացաց Նապոլի - Սիենա հանդիպման ժամանակ, Նապոլիի երկրպագուները բացականչում էին "Պաչո` հեռացիր" արտահայտությունը:
Թե որ ակումբում կշարունակի Լավեսին իր ելույթները դեռ անհայտ է, սակայն խոսվում է երկու գլխավոր թեկնածուների Ինտերի և ՊՍԺ-ի մասին: