"Պարի Սեն-Ժերմենի" սպորտային տնօրեն Լեոնարդոն հերքել է այն լուրերը, որ կարղ է վերադառնալ Միլանի "Ինտեր":
"Ես երջանիկ եմ Ֆրանսիայում,- 43-ամյա Լեոնարդոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: – Կցանկանայի շարունակել աշխատել ՊՍԺ-ում: Ես հիանալի հարաբերություններ ունեմ "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտիի հետ, բայց Իտալիայի վերադառնալ չեմ պլանավորում:
Հիշեցնենք, որ Լեոնարդոն "Ինտերի" գլխավոր մարզիչն է եղել 2010-ի դեկտեմբերից 2011-ի հուլիսը՝ դառանալով Իտալիայի գավաթակիր: