Վերջին մի քանի օրերը որոշիչ
կլինեն Պաբլո Օսվալդոյի հետագա կարիերայի համար: Այս պահին Սաբատինին և
Բալդիսսոնին Անգլիայում են և քննարկում են Սաութհեմպտոնի առաջարկը:
Ակումբի առաջարկը մեկ անգամ արդեն մերժվել էր, բայց այս անգամ անգլիական
ակումբը բարձրացրել առաջարկը` 18 միլլիոն եվրո: Իտալո-արգենտինացի
հարձակվողը, սակայն, չի շտապում քննարկել այն և դեռևս սպասում է Ինտերի
առաջարկին: Ինչպես հայտնում է Sportmediaset-ը, Ներաձուրրին պատրաստվում է
Ռոմային առաջարկել 6 միլլիոն եվրո ֆուտբոլիստի իրավունքների կեսի համար`
մյուս կեսի պարտադիր գնման իրավունքով, 2014-ի հունիսի 10-ին: