Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 25 » Լիվայան և Ջոնատանը կգնան, փոխարենը կգա Դեդե՞ն
15:23
Լիվայան և Ջոնատանը կգնան, փոխարենը կգա Դեդե՞ն

Ծննդյան տոները արդեն սարերի ետևում չեն, և նրանց հետ կգա Ա Սերայի ընդմիջումը: Հենց այդ ընդմիջման օրերին Անդրեա Ստրամաչչիոնին պետք է որոշի մի քանի ֆուտբոլիստների ճակատագրերը:  Գլխավոր հարցը մարզչի համար պետք է լինի Մարկո Լիվայայի և Ջոնատանի վերաբերյալ:

Երիտասարդ խորվաթը կես տարով կարող է միանալ "Սիենային": Հարձակվողը պետք է փոխարինի Էմանուել Կալաիոյին, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի "Նապոլի": Դրա շնորհիվ "Ինտերի" ֆուտբոլիստը երաշխավորված պարբերաբար խաղադաշտ դուրս կգա:

Նմանատիպ ճակատագիր է սպասվում նաև բրազիլացի Ջոնատանին: Եզրային պաշտպանը պետք է որ մնար "ներաձձուրիների" կազմում, սակայն քննարկվում է նաև վարձավճարով "Պարմա" տեղափոխվելու տարբերակը:

Իսկ ինչ վերաբերվում է ձեռքբերումներին, ապա "Ինտերը" իր կազմում ցանկանում է տեսնել բրազիլացի պաշտպան Դեդեին: Ժուանի մատուցած տպավորիչ հանդիպումներից հետո, ով խաղադաշտում զարմացնում է բոլորին իր որակներով, "Ինտերի" ղեկավարությունը մտադիր է շարունակել իր ընտրած ռազմավարությունը՝ պաշտպաններ ձեռք բերելով Հարավային Ամերիկայից:

Անդերսոն դա Վիտո դա Սիլվա, հայտնի Դեդե կեղծանունով , հայտնվել է ակումբի հետաքրքրության կենտրոնում: 24 ամյա պաշտպանը այս պահին հանդես է գալիս բրազիլական "Վասկո դա Գամայում": Ֆուտբոլիստի հնարավոր  տեղափոխության մասին խոսել է ՈւԵՖԱ-ի գործակալ Ջանֆրանկո Չիկետտին:

"Մենք մեծ ֆուտբոլիստի մասին ենք խոսում, մի պաշտպանի մասին, ով լավ որակներ է դրսևորում: Դեդեն կարող է "Ինտերի" պաշտպանության համար կարևոր դեր ունենալ," -ասել է Չիկետտին  IlSussidiario.net - ին տված հարձազրույցում:   

Intermilano.ru
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1181 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7
7 Hako   (25.11.2012 22:34) [Материал]
Quote
Մեջբերում (tiko11): hetnern el Mbayen, Marigan, Silvestren vardzavcharov..n

Silvestren varcavjarova mer mot :)

6 tiko11   (25.11.2012 21:44) [Материал]
lav kliner vor erkusnel gnayin vardzavcharov hetnern el Mbayen, Marigan, Silvestren vardzavcharov... hardzakvoxneric menak Rossin kga es hunvarin

5 djdnd   (25.11.2012 19:58) [Материал]
bayc Deden iroq shat lavna arji

4 Adriano   (25.11.2012 19:19) [Материал]
<b>Մեջբերում</b> [b](Hako): et tarberakneric vorna real qo karciqov? <br /> rossin u balotellin

3 Adriano   (25.11.2012 16:33) [Материал]
Deden+++++rossi+Balotelli v

2 Hako   (25.11.2012 15:53) [Материал]
ara lav harcakvox chunenq pastpan en arnum??? ampayman hardzakvoxnern en petq mez, chnayac nenc vochinch pastpanner el en petq

1 ashxen91   (25.11.2012 15:50) [Материал]
ete Livajan gna arenda uremn nor hardzakvox enq unenalu, tox gnan pordz dzerq beren

dedein chgitem

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz