Տրանսֆերային շուկայի
մասնագետ Ալֆրեդո Պեդուլան հայտնում է, որ Ինտերը որոշել է իր 21-ամյա հարձակվողին
վարձավճարով ուղարկել Վեռոնա մեկ տարի ժամկետով: Հարձակվողը մերժել է Լիվորնոյի առաջարկը
և չի ցանկացել միանալ Ֆռանչեսկո Բարդիի և Մարկո Բենասիի ներկայիս ակումբին:
«Լոնգոն ցանկանում է տեղափոխվել Վեռոնա և նա կմիանա այդ ակումբին:
Ինտերը կցանկանար ուղարկել Լոնգոյին Լիվորնո, քանի որ լավ հարաբերությունների մեջ է
այդ ակումբի հետ, սակայն ընդառաջ է գնացել ֆուտբոլիստի ցանկությանը: Խաղացողի ցանկությունը
գրեթե միշտ որոշիչ է»,-նշում է Պեդուլան: