Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 20 » Լոնգոյի ապագան Էսպանյոլում հարցականի տակ է
01:38 Լոնգոյի ապագան Էսպանյոլում հարցականի տակ է |
Սամուել Լոնգոյի ապագան այս պահն անորոշ է: Էսպանյոլի կազմում հիանալի մեկնարկից հետո, Ինտերի երիտասարդ խաղացողն հետզհետե ավելի քիչ է հայտնվում Ագիրրեի ուշադրության կենտորնում: Իրավիճակն ավելի սրվեց անցած հանգստյան օրերին, երբ Լոնգոն նույնիսկ չէր հայտավորվել Մադրիդի Ռեալի դեմ խաղին: Ինտերը ցանկանում է պաշտպանել իր խաղացողի շահերը, և եթե այսպես շարունակվի, ապա ամենայն հավանականությամբ Լոնգոն հունվարին վարձավճարով այլ ակումբ կտեղափոխվի, որոշումը պետք է կայացնի Ինտերը: FcInternews-ը իրավիճակը պարզելու համար հարցազրույց է վերցրել Սամուել Լոնգոյի գործակալ Ռենցո Կոնտրատտոյից: Ո՞րն է այդ բացակայության պատճառը. ''Մենք չգիտենք, ոչ ոք չգիտի, ոչ խաղացողը, ոչ Ինտերը, մենք սպասում ենք որոշմանը: Այժմ այել բան է կարևոր, արդյոք այդ որոշումը պարզապես այդ պահի համար է անհրաժեշտ եղել, թե դա այլ բան է նշանակում'': Ի՞նչ կարող է տեղի ունենալ. ''Այս իրավիճակը պետք է անընդհատ մեր վերահսկողության տակ պետք է լինի, քանի որ Էսպանյոլը փոխել է իր մարզչին և սպորտտնօրենին: Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա...'' Լոնգոն կարո՞ղ է լինել այն վիցե-Միլիտոն, որին փնտրում է Ինտերը. ''Սամուելը Էսպանյոլի խաղացող է'': Օբիի մասին. մենք նրան կտեսնե՞նք հունվարին. ''Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ինտերին, թե ինչպես են իրականացնում այդ ընթացքը, Օբին արդեն վերականգնվել է: Հունվարին նա կլինի Ստրամաչչիոնիի տրամադրության տակ'': fcinternews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 11 | 1 2 » | ||
|