Ընդամենը մեկ մրցաշրջանից հետո Լուկ Կաստանիոսը լքում է Ինտերը: Բանակցություններն արդեն ավարտվել են, Կաստանիոսը պայմանագիր է կնքել Տվենտեի հետ, այն կազմել է մոտ 6 միլլիոն եվրո: Երիտասարդ հարձակվողը հերթական անգամ վերադառնում է իր հայրենիք` Հոլանդիա, արդեն որպես Տվենտեի խաղացող: FC Inter News-ին տված հարցազրույցում Լուկը հաստատում է այս լուրերը և բացատրում տեղափոխության պատճառները.
Ճի՞շտ է արդյոք, որ ձեր գործարքը Տվենտեի հետ իրականացվել է:
"Այո, ճիշտ է: Ես Ինտերից տեղափոխվում եմ Տվենտե 6 միլլիոն եվրոյով, իսկ բոնուսների մասին դեռ չգիտեմ":
Իսկ պայմանագրի մանրամասնե՞րը.
"Ես չորս տարվա պայմանագիր եմ կնքել, իսկ մնացած թվերը չէի ցանկանա հրապարակել":
Ինչպե՞ս կնկարագրեք Ինտերում ձեր անցկացրաժ կարճ ժամանակահատվածը.
"Ես եկա Ինտեր, որպիսի նրանք տեսնեն, թե ինչպիսին է Լուկ Կաստանիոսը, ցույց տալ, թե ինչ կարող եմ անել խաղադաշտում, բայց ես շատ հնարավորություն չունեցա դա ցույց տալու համար":
Շատ ակումբներ էին ցանկանում ձեռք բերել ձեզ, ինչո՞ւ ընտրեցիք Տվենտեն.
"Ես գնում եմ մի թիմ, որտեղ համոզված եմ, որ կունենամ բանականաչափ խաղային ժամանակ կատարելագործվելու համար":
Դուք ցանկանո՞ւմ եք ինչ որ բան ասել Ինտերի երկրպագուներին.
"Այո, ես հուսով եմ, որ այս մրցաշրջանը լավ կդասավորվի նրանց համար, քանի որ նրանք արժանի չեն ևս մեկ այնպիսի մրցաշրջանի, ինչպիսին 2011-2012-ն էր":
fcinternews.it
|
Դիտումներ: 989 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.0/22 |