Գլխավոր էջ » 2013 Օգոստոս 24 » Մացարի. Ես ցանկանում եմ ստեղծել հավասարակշռված Ինտեր
23:41 Մացարի. Ես ցանկանում եմ ստեղծել հավասարակշռված Ինտեր |
Ա սերիայի շրջանակներում Ջենովայի դեմ հանդիպմանն ընդառաջ Ինտերի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին անդրադարձել է թիմում առկա վիճակին: Մացարին հրաժարվել է խոսել Էտօ'օի հնարավոր տրանսֆերի մասին: Ակումբի սեփականատիրոջ վերաբերյալ բանակցությունները ըստ նրա չպետք է ազդեն թիմի խաղացողների վրա.«Ես տեղյակ չեմ, թե ինչ են մտածում իմ ֆուտբոլիստները, երբ տանն են, սակայն երբ մարզվում են, նրանք կատարում են լավ աշխատանք` հասկանալով, թե ինչ է իրենցից պահանջում իրենց մարզիչը»: Որքա՞ն է տարբերությունը ձեր պատկերացրած Ինտերի և ներկա Ինտերի միջև.«Օգոստոսին ֆուտբոլը տալիս է ցուցումներ թիմի մասին: Մի բան է, երբ թիմը մարզում ես ամեն օր, մեկ այլ բան է, երբ նայում ես թիմին դրսից: Կան շատ մտքեր, որոնք ես պետք է իրականացնեմ: Որոշ խաղացողներ միացել են մեզ ավելի ուշ և հետևաբար նրանց ավելի շատ ժամանակ է պետք»: Դուք դեռ սպասում եք Միլիտոյին: Արդյո՞ք Բելֆոդիլը և Իկարդին պատրաստ են.«Գոյություն ունի որոշակի ծանրաբեռնվածության չափ: Երբ մրցաշրջանը մեկնարկում է, մենք պատրաստ ենք 60-70%-ով, և դա վերաբերում է բոլորին: Իկարդին և Բելֆոդիլը պետք է կատարեն կարևոր քայլ, նրանք գիտակցում են, որ խաղում են այնպիսի թիմում, որի դեմ բոլորն էլ խաղում են մեծ եռանդով»: Շատերը նշում են, որ Ինտերի տրանսֆերները թույլ չեն տալիս թիմին լինել առաջատար: Ճի՞շտ է դա.«Ինձ հետաքրքրում են փաստերը և թե ինչ է տեղի ունենում խաղադաշտում: Օր օրի մենք կտեսնենք, թե ինչի է հասնում Ինտերը: Ես ինձ համարում եմ փորձառու մասնագետ, ով արդեն 10 տարի է աշխատում է Ա սերիայում և գիտի այս խաղը: Բոլորը խոսում են օբյեկտիվների առջև, իսկ ես աշխատում եմ և հեռու եմ այդ ամենից: Բոլորը գիտեն, որ մենք սկսում են 0 միավորով: Մեր թիմը շատ երիտասարդ է, մենք ունենք շատ երիտասարդներ, պետք է նշել, որ մեզ ժամանակ է անհրաժեշտ, և մարդիկ գիտեն այդ մասին»: Կովաչիչը և Իկարդին կլինե՞ն հիմնականում կազմում.«Կովաչիչի վերաբերյալ պետք է պարզել, թե որքանով է նա պատրաստ և որքան կարող է խաղալ: Երբ պարզվի, որ նա լիովին վերականգնվել է, կորոշեմ նա հիմնական կազմում կխաղա, թե ոչ: Իկարդին թեթև վնասվածք էր ստացել: Ավելի ուշ կպարզենք, որքանով է նա պատրաստ: Եթե նա հասցնի վերականգնվել, կընդգրկվի հասանելի ֆուտբոլիստների թվում»: Ի՞նչ կարծիքի եք Թայդերի մասին.«Նա կարող է խաղալ կիսապաշտպանության բոլոր դիրքերում: Ես արրդեն իսկ տեղյակ էի այդ մասին, և նա հաստատեց դա: Մեր քննարկումը կմնա ակումբի ներսում»: Ձեզ բավարարո՞ւմ է այն, ինչ ունեք.«Ես չեմ ցանկանում քննարկել դա: Ակումբը տեղյակ է` ինչի կարիք ունենք, ինչի` ոչ»: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|