Գլխավոր էջ » 2013 Դեկտեմբեր 1 » Մացցարի. Ես պետք է ճիշտն ասեմ. մենք ահավոր խաղացինք
23:45 Մացցարի. Ես պետք է ճիշտն ասեմ. մենք ահավոր խաղացինք |
Շատ հիասթափված վիճակում Վալտեր Մացցարին հարցազրույց է տվել Sky-ին հերթական հաղթանակը բաց թողնելուց հետո. «Ես պետք է ճիշտն ասեմ. մենք ահավոր խաղացինք: Մենք շատ ենք նվազեցրել մեր ցուցանիշները, մենք լավ չենք խաղում ինչպես տանը, այնպես էլ հյուրընկալվելիս: Այսօր մենք պետք է պաշտպանվեինք: Ալվարեսը դեղին քարտ ստացավ հենց խաղասկզբին, բայց մենք մոտ էինք մեր գոլին, մյուս կողիմց էլ Սամպդորիան արժանի էր իր գոլին: Ցավոք, ամեն ինչ լավ չավարտվեց: Մենք առաջին կեսում կարող էինք լուծել բոլոր խնդիրները` ունենալով մի քանի հնարավորություն: Մենք պետք է ավելին ստանանք որոշ դրվագներում: Նրանք ավելի լավն էին, քան մենք, նրանք խլեցին մեզանից գնդակը: Հնարավոր է` մենք ի վիճակի էինք վաստակել 3 միավոր, բայց մենք առավելություն ունեինք Բոլոնիայի և Կալյարիի դեմ խաղերում, սակայն ստացանք միայն ոչ ոքի, այսօր մենք վատ խաղացինք և ստացանք 1 միավոր, սակայն նույնիսկ այսպիսի խաղերում մենք պետք է հաղթենք: Սակայն, կրկնեմ` ինձ դուր չի գալիս այն ֆուտբոլը, որը մենք ցույց տվեցինք»: «Մենք թիմ ենք և շարունակում ենք առաջ գնալ, սակայն մենք պետք է լինենք ավելի ուշադիր: Մի քանի խաղացողներ պետք է հասկանան, որ եթե ցանկանում են մնալ այստեղ, պետք է ցույց տան իրենց լավագույն խաղը»: «Այլ հանդիպումներում մենք ցույց ենք տալիս մեր խաղը 70 րոպե, այսօր մենք հետևողական չէինք: Մենք անուշադիր էինք, ես տեսա վատ կենտրոնացում, քան սովորաբար տեսնում եմ, սակայն հույս ունեմ, որ սա պատահականություն էր»: «Հաճելի էր տեսնել Մորատտիին Տոհիրի հետ միասին: Սա լավագույն լուծումն է Ինտերն ավելի ուժեղ դարձնելու համար, բայց ներողություն եմ խնդրում, որ չկարողացա հաղթանակ նվիրել նրան: Ուժեղ առաջնություններում հաջողության հասնելու համար պետք է լինեք լավ կազմակերպված, ինչպես նաև կատարեք ներդրումներ»: Աղբյուր` Sky
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|