Գլխավոր էջ » 2013 Սեպտեմբեր 15 » Մացցարի.Գոհ եմ ցույց տված խաղից
13:19 Մացցարի.Գոհ եմ ցույց տված խաղից |
Վալտեր Մացցարին Յուվենտուսի հետ ոչ-ոքիից հետո հարցազրույց է տվել Sky Sport Italia-ին: Կա՞ր 11մ Յուվենտուսի օգտին առաջին խաղակեսում. «Եթե մենք խոսենք 11մ-ի մասին, որ իբրև չնշանակեցին Յուվենտուսի օգտին, ուրեմն պետք է խոսենք նաև Լիխշտայների մասին ևս, որին չհեռացրեցին երկրորդ կոպիտ խախտումից հետո, սակայն ես չեմ ցանկանում մտածել այդ մասին, դրա համար կխոսեմ բուն խաղի մասին: Կարճ ժամանակում Ինտերը կարողացավ կաուցել իր խաղը և այն պարտադրել ուժեղ մրցակցին: Մենք խաղը վերցրեցինք մեր ձեռքը երկրորդ կեսում և փորձում էինք հաղթել: Թիմ կառուցելու համար մենք երկար ճանապարհ անցանք կարճ ժամկետում: Ինչպես նշում էի խաղից առաջ, ես ցանկանում էի տեսնել լավ խաղ մեր թիմի կողմից, և նրանք արեցին դա: Մենք մոտեցանք այս խաղին երկու հիանալի հաղթանակից հետո, և ես ցանկանում էի տեսնել լավ տրամադրվածություն: Մենք գիտակցում էինք խաղի կարևորությունը, և տղաները արեցին այն, ինչ սպասում էի»: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ինտերը կարող է հաղթել Սկուդետոն. «Այժմ մեզ հարկավոր չէ մտածել այդ մասին: Մենք սկսել ենք զրոյից և հասել են բավականին արդյունքի, սակայն սա դեռ սկիզբն է: Յուրաքանչյուր խաղացող գերազանցում է մեր ամենալավ սպասումները: Մենք պետք է մտածենք մեր խաղի մասին հաշվի մեջ առաջ անցնելուց հետո: Մեզ թվաց, թե գործն արդեն արված է: Ես դաշտ մտցրեցի երկրորդ հարձակվողի, քանի որ տեսնում էի թիմի լավ խաղը, կար զգացողություն, որ մենք ուր որ է գոլ պետք է խփենք և խփեցինք: Հետո միացավ հոգեբանական գործոնը, խաղացողները մեկ րոպեով թուլացան, և մենք միագամից բաց թողեցինք ու կարող էինք բաց թողնել նաև վերջում: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա կրկնվի: Երկրորդ կեսում մենք ավելի քիչ էինք կենտրոնացած, դա մասնավորապես վերաբերում է Գուարինին, Թայդերին և Ջոնատանին»: Աղբյուր` Sky Sport Italia
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|