Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 28 » Մացցարի. Մեկնարկային կազմի հարցում միայն Կովաչիչի վրա եմ վստահ
00:22
Մացցարի. Մեկնարկային կազմի հարցում միայն Կովաչիչի վրա եմ վստահ

Սա 3-րդ խաղն է 7 օրվա ընթացքում: Այսօր Վալտեր Մացցարին հարցազրույց է տվել վաղը կայանալիք Կալյարիի դեմ խաղին ընդառաջ:

Ժամանակը բավարարե՞ց պատրաստվել այս խաղին.

«Եթե ես ինչ-որ բան ասեմ, դա կնմանվի արդարացման: Ես ցանկանում եմ, որ թիմը լավ խաղ ցուցադրի, բայց չեմ ունեցել նունիսկ 72 ժամ խաղացողների ֆիզիկական վիճակը վերականգնելու համար»:

Ինչպես ե՞ք միավորելու շարունակականությունը և արդյունավետությունը, երբ մշտապես ստիպված եք փոփոխություններ կատարել` լիարժեք վերականգնվելու համար.

«Դա լավ հարց է, որին ես չեմ կարող պատասխանել: Ցանկացած լրագրող փորձում է պատկերացում ունենալ մեկնարկային կազմի վերաբերյալ, սակայն այսօր ես չեմ կարող ասել` ով կսկսի խաղը մեկնարկից, ես պետք է գնահատեմ խաղացողների վիճակը: Կցանկանայի փոխել Ջոնատանին, նույնիսկ Կամբիասոն լիովին ուժասպառ էր եղել Ֆիորենտինայի դեմ խաղում: Բայց ես կսպասեմ վաղվան, քանի որ Պալասիոն և Ալվարեսը ևս հոգնած են, ես պետք է հասկանամ և գնահատեմ նրանց հոգնածության չափը: Ես ցանկանում եմ թիմ, որը կտա ինձ երաշխիքներ, ուստի պետք է մտածեմ նաև տակտիկական կողմի մասին նույնիսկ այն խաղացողների համար, որոնք քիչ խաղաժամանակ ունեն»:

Կապված ձեր հոգնածության և Կալյարի հնարավորությունների հետ սա կարելի է համարել ավելի՞ բարդ խաղ.

«Նրանք ունեն լավ մարզիչ, լավ որակներ ունեցող խաղացողներ, և եթե մենք ուշադիր չլինենք, դա կարող է նմանվել բանանի կեղևի պատճառով ընկնելուն»:

Արդյո՞ք ժամանակը չէ Կովաչիչին մեկնարկային կազմում տեսնելու համար.

«Նա միակ խաղաքարտը չէ իմ ձեռքում: Կովաչիչը վաղը կլինի մեկնարկում: Մատեոն վնասվածքի պատճառով բաց թողեց նախապատրաստական շրջանը, սակայն Կատանիայի դեմ խաղում երևաց, որ նա ճիշտ ուղով է ընթանում, նույնիսկ Ֆիորնետինայի դեմ խաղում դա նկատվում էր: Նա արժանի է վաղը մեկնարկում լինելուն, սակայն պետք է ապացուցի, որ ավելի լավն է, քան մյուսները»:

13 միավոր 5 խաղում: Դուք պետք է երջանիկ լինեք: Դա ձեզ զարմացրե՞ց.

«Երբ ես սկսում եմ նոր նախաձեռնություն, ես միշտ փորձում եմ կատարել իմ լավագույն աշխատանքը: Մենք պետք է գործենք առանց սխալների: Ես նշել եմ, որ առաջին օրվանից կարևորում եմ հետևողականությունը»:

Որքանո՞վ է դժվար Կամբիասոյին պահեստայինների թվում թողնելը.

«Նա ունի հիմնարար նշանակություն իմ տակտիկայի համար, բայց եթե կարող է մասնակցել իր հնարավորությունների միայն 50-60%-ի չափով, ապա կարող են մասնակցել Կուզմանովիչը և Թայդերը` չնայած Թայդերը վերջին շրջանում սկսել է խաղալ մեկնարկից»:

Մրցավարը Ռոկին է, դա ձեզ անհանգստացնո՞ւմ է.

«Բացարձակապես ոչ: Ես չեմ խոսում այդ թեմայով, այդտեղ չկա ոչինչ ինձ վերաբերող»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 997 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Artur   (29.09.2013 02:56) [Материал]
ռոտացիան շաաատ քիչա, մենակ էտ դուրս չի գալիս, կազմը փոխի պարզ չի ոնց կխաղան, վաղը կերևան ամեն դեպքում, forza Inter

2 tiko11   (29.09.2013 02:11) [Материал]
Kovacic piti meknarkayin xaxa bayc lava vor mrcakcutyun shata et avelia ujexacnum timin..hima mer pahestayinner bole meni erkara

1 ashxen91   (29.09.2013 01:18) [Материал]
Kovacicn aveli shat petqa xaxa, chnayac taidernela shat lavy

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz