Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 22 » Մացցարի. Մենք կշարունակենք աշխատել մեզ վրա
21:09
Մացցարի. Մենք կշարունակենք աշխատել մեզ վրա

Ինտերը հաղթեց 7-0 հաշվով, սակայն Վալտեր Մացցարին հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում չշտապեց ճախրել երկնքում .

«Մեզ համար ավելի կարևոր է, թե ինչպես խաղացինք, որքանով լավացավ մեր խաղը, որքան սխալներ թույլ տվեցինք: Բացի այդ, կարևոր է, թե ինչպիսի տրամադրվածությամբ ենք դուրս գալիս խաղադաշտ: Իհարկե, մենք ունենք հավակնություններ, դուք միշտ աշխատում եք, քանի որ դուք կարող եք բարելավվել: Դա հենց այնն է, ինչին ձգտում ենք: Այս թիմում շատ խաղացողներ ցուցադրում են լավագույն ֆուտբոլ, և նրանք ունեն ներուժ բարձունքների հասնելու համար: Գլխավորն այն է, որ մենք շարունակում ենք աշխատել մեր ֆիզիկական վիճակի վրա և շարունակում ենք օգնել միմյանց: Ես ունեմ շատ տարբերակներ կազմն ընտրելու հարցում»:

Պատասխանելով հարցին` ում կնվիրեր այս հզոր հաղթանակը, Մացցարին նշել է.«Յուրաքանչյուրին: Մենք պետք է պաշտպանենք Ինտերը` յուրաքանչյուրս մեր չափով: Նախագահ Մորատին այցելեց մեզ երեկ, և դուք տեսաք, թե մենք ինչպես պատասխանեցինք նրան»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 881 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (23.09.2013 15:32) [Материал]
Mazzarin apacucuma ira vorakner u ira marzchakan pordz@.. halala gnalov aveli shatem hargum ira principner@

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz