Ինտերը Մացցարիի գլխավորությամբ իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց: Ցիտադելլայի հետ հանդիպումն ավարտվեց ներաձուրիների վստահ հաղթանակով` 4-0:
«Առաջին պաշտոնական խաղը Ինտերի գլխավոր մարզչի դերում ինձ մեծ ապրումներ պարգևեց: Այդ հուզմունքի պահին Միլիտոն ինձ հուշեց, որ պետք է նստեմ աջ կողմի նստարանին»,-ասել է Մացարին Sportitalia-ի հետ զրույցում: