Գլխավոր էջ » 2014 Փետրվար 16 » Մացցարի.Մոտ ենք իմ պատկերացրած խաղին.Իկարդի...
14:11 Մացցարի.Մոտ ենք իմ պատկերացրած խաղին.Իկարդի... |
Վալտեր Մացցարին հարցազրույց է տվել Sky Italia-ին Ֆիորենտինայի նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք լավ խաղ անցկացրեցինք այսօր, սակայն կարող էինք կորցնել երկու միավոր խաղի ավարտին մոտ: Մենք չպետք է այսպես գործենք այնպիսի մրցակցի դեմ խաղում, ինչպիսին Ֆիորենտինան է: Կան որոշ դրվագներ, որոնց ուղղությամբ պետք է ավելի լավ աշխատենք: Խաղի վերջում մենք կարող էինք բաց թողնել մեր իսկ կողմից խաղարկած տուգանայինից հետո: Դա աբսուրդ է, և այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Հաշվի առնելով, թե որտեղ էինք մենք խաղում և ում դեմ, սա կարևոր ձեռքբերում էր»: «Իկարդի՞.Երբ մենք լավ մարզավիճակում ենք և խաղում ենք եզրերով, դա մոտ է Ինտերի վերաբերյալ իմ մտքերին: Մենք բոլորս տեղյակ ենք Իկարիի հնարավորություններին: Նա պետք է շատ մարզվի և լավ մարզավիճակ ձեռք բերի»: «Գուարի՞ն. Երկրորդ կեսի սկզբում նա մոռացել էր պաշտպանության մասին և որոշ չափով նյարդայնացած էր: Ես մշտապես նրան ասում եմ, որ պետք է գտնել կայություն, շարունակականություն, ինչպես նաև կենտրոնացում ամողջ 95 րոպեներում: Եթե նա կարողանա այդքանն անել, քիչ ֆուտբոլիստներ կարող են համեմատվել իր հետ»: «Խաղից դուրս վիճակից գո՞լ. Ես չեմ մեկնաբանում մրցավարների գործողությունները 5-6 շաբաթների ընթացքում դրանք կլինեն լավ, թե վատ»: «Էռնանե՞ս. Նա կարող է որոշակի ճնշմանը, ինչը միշտ չէ որ կարողնում են անել մեր խաղացողների մի մասը: Մեզ անհրաժեշտ էր այսպիսի որակ ունեցող խաղացող: Երբ մենք այս մրցաշրջանում ունենում էինք փոքր ճգնաժամ, չկար մեկը, ով կկարողանար օգտագործել մեր հնարավորությունները և ամրապնդեր թիմը»:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |